Անմիջական Օգնություն Ասոցիացիան /ԱՕԱ/ իրականացնում է կրթական և սոցիալական ծրագրեր Արաբկիր ԲԿ ԵԴԱԻ-ում։ Հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող երեխաների համար հիվանդանոցային դպրոցում ապահովվում է կրթության շարունակականությունը, որն իրականացվում է հանրակարթական չափորոշիչներին համապատասխան, սակայն դասագրքերին զուգահեռ կիրառվում են զարգացնող-ուսումնական խաղեր և այլ ինտերակտիվ մեթոդներ։ Դասերը կազմակերպվում են ինչպես խմբերում, այնպես էլ անհատական սկզբունքով։ ԱՕԱ-ն իրականացնում է նաև մի շարք սոցիալական ծրագրեր բուժում ստացող երեխաների և նրանց ընտանիքների համար։ ԱՕԱ անձնակազմը սերտորեն համագործակցում է հիվանդանոցի հոգեբանասոցիալական թիմի և բժշկական անձնակազմի հետ։

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել