Ինչո՞վ է տարբերվում դեռահասների սննդակարգը փոքր երեխաների սննդակարգից:
Դեռահասների սնունդը տարբերվում է նրանով, որ այն դառնում է անվերահսկելի, անկանոն, սնվում են իրենց ընտրությամբ: Կան երեխաներ, ովքեր շարունակում են սնվել այնպես, ինչպես սովորեցրել է ծնողը: Սակայն շատ երեխաներ գայթակղվում են դրսի անառողջ սննդով:
Ո՞րն է մեծահասակների և դեռահասի սննդակարգի տարբերությունը:
Դեռահասից մեծահասակ անցումային շրջանն այնքան կարճ է, որ մեծ տարբերություններ չկան: Խնդիրը մեծահասակի գիտակից մոտեցումն է, իսկ դեռահասը տրվում է շրջապատի ազդեցությանը, գայթակղություններին:
Դեռահասի օրգանիզմի պահանջը օգտակար սննդանյութերի և վիտամիների նկատմամբ մեծ է, սակայն նրա օրգանիզմն ավելի զգայուն և նուրբ` վնասակար սննդի նկատմամբ, մինչդեռ ոչ բոլոր դպրոցներում է ճիշտ սնունդ ապահովվում երեխաների համար:
Մեծահասակները տարիների հետ ավելի զուսպ պետք է լինեն սննդի հարցում, ավելի շատ մրգաբանջարեղենային սնունդ օգտագործեն, պակասեցնեն ճարպերը: Պետք է չմոռանալ, որ ավելի լավ է բարեկազմ լինել, քիչ ուտել, ապրել առողջ և ակտիվ ապրելակերպով, քան չվերահսկված սննդի արդյունքում գիրանալով՝ տարբեր հիվանդություններ ձեռք բերել:
Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:
Ես ուզում եմ քննարկել