Առաջին մանկաբուժական բաժանմունք/թոքաբանական/

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ 1-ին մանկաբուժական/թոքաբանական բաժանմունքը հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքներից մեկն է, որտեղ հետազոտվում և բուժվում են շնչուղիների սուր, խրոնիկ և բնածին պաթոլոգիաներ ունեցող 1-18 տարեկան երեխաները:

        Բաժանմունքում աշխատող բժիշկները ունեն թոքաբանի որակավորում, ովքեր վերապատրաստվել են  եվրոպական և ռուսական խոշոր մանկաբուժական կլինիկաներում: Համագործակցում է Ցյուրիխի համալսարականական հիվանդանոցի համապատասխան բաժինների հետ, պարբերաբար իրականացվում է նաև տվյալ հիվանդանոցի բժիշկների այց «Արաբկիր» ԲՀ և փորձի փոխանակում հենց տեղում: Բժիշկները կատարում են նաև ամբուլատոր  նեղ մասնագիտական խորհրդատվություններ: Բաժանմունքնում վերապատրաստվում են նաև ՀՀ մարզային բուժհիմնարկների բժիշկները: 

Կիսվել Facebook-ում