Բաց դռների օր մաշկաբանական ծառայությունում

Մայիսը մելանոմայի մասին իրազեկման ամիսն է, ինչի առիթով «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությունը մայիսի 7-ին, ժամը 10:00-14:00 կիրականացնի անվճար զննում եւ դեմատոսկոպիկ հետազոտություն` խնդրի հայտնաբերման ուղղությամբ:

Մելանոման մաշկի չարորակ նորագոյացություն է, որն արագ զարգանալու եւ մետաստազներ առաջացնելու հատկություն ունի: Այդ պատճառով չափազանց կարեւոր են դրա վաղ հայտնաբերումն ու բուժումը:

Մելանոման կարող է պատահել ցանկացած տարիքում, ցանկացած սեռի մարդու մոտ: Ռիսկի խմբում են հատկապես մաշկի բաց երանգներով, բազմաթիվ խալերով, ինչպես նաեւ մաշկի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող մարդիկ:

Հերթագրվելու համար զանգահարեք 015 400 300 եւ ներքին` 10 39 հեռախոսահամարով:
«Արաբկիր» ԲՀ, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ:

 

Մեր մասնագետներն են
Արմինե Ադիլխանյանը https://www.arabkirmc.am/hy/pro/826
Տաթեւիկ Հարությունյանը https://www.arabkirmc.am/hy/pro/829
Ինգա Մխիթարյանը https://www.arabkirmc.am/hy/pro/827 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերն «Արաբկիրում»
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը կրկին հյուրընկալել էր շվեյցարացի նյարդաբան, պատվավոր պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին:   Պարբերական դարձած այցելություների շրջանակում պրոֆեսորը մասնագիտական քննարկումներ եւ խորհրդատվություններ է իրականացնում հայ գործընկերների հետ, որոնք մինչեւ նրա գալն արդեն առանձնացնում եւ հերթագրում են բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն առանձնակի ուշադրության են արժանի` իրենց բարդությամբ կամ յուրահատկությամբ: Եվ խոսքը միայն «Արաբկիրի» նյարդաբանների մասին չէ. պրոֆեսորի խորհրդատվությունը ստանալու հնարավորություն են ունենում այլ կլինիկաների նյարդաբանների պացիենտներ նույնպես:   Այս անգամ իրականացվել է 30 պացիենտի խորհրդատվություն, 15 դեպք էլ քննարվել է առանց պացիենտների ներկայության: Հանդիպումներին մասնակցել է 16 բժիշկ:
Արա Բաբլոյանը 75 տարեկան է
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի:   Դժվար է մի քանի բառով կամ մի քանի րոպեում ամփոփել մեր սերն ու պատկառանքն` ուղղված Ձեզ` մարդու, որն ապրում ու արարում է հանուն հայ մանուկների ու մեծերի առողջության, մարդկանց բարօրության ու երկրի առաջընթացի, անդադար պրպտում ու գտնում է նորանոր ճանապարհներ` զարգացնելու «Արաբկիրն» ու պրոյեկցելու համալիրի ձեռքբերումներն ամբողջ հանրապետությունում:   Դուք օրինակելի եք Ձեր նվիրումով: Շնորհակալություն մեր բացառիկ օրինակը, անփոխարինելի ուսուցիչը, բարի բժիշկն ու անգնահատելի ընկերը լինելու համար:   Մաղթում ենք, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից ծննդյան օրվա առիթով Ձեզ ուղղվող հազարավոր բարեմաղթաքներից յուրաքանչյուրն իրականություն դառնա, առողջ լինեք ու շարունակեք հարստացնել մեզ Ձեր ներկայությամբ:    Ձեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներ https://www.facebook.com/watch/?v=976997096289385