Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է
20 մայիս 2022

Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է, բժշկագիտության ամենահին ուղղություններից մեկի օրը:
 

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մասին առաջին գրառումները հանդիպում են դեռեւս անտիկ շրջանի արձանագրություններում, մասնավորապես, Հիպոկրատի «Վնասվածքների մասին» եւ «Հոդերի մասին» աշխատություններում: Իհարկե, անհամեմատելի են այն եւ մեր օրերի մեթոդներն ու հնարավորությունները, բայց բոլոր ժամանակներում էլ նույնն է բժիշկների առաքելությունը` օգնել մարդուն` չվնասելով:
 

Սիրելի բժիշկներ, փոքրիկ պացիենտների ծնողներից ամեն օր ստացվող արձագանքները, գնահատանքի եւ օրհնության խոսքերը հենց այդ մասին են` ձեր պրոֆեսիոնալիզմի եւ մարդասիրության:
 

Շնորհակալություն, եւ շնորհավոր ձեր մասնագիտական տոնը: 

https://www.arabkirmc.am/hy/services/77

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
ԷԷԳ նոր սարք Արցախին
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արեւիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:   Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատեւ եւ երկարատեւ վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:   Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաեւ Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել եւ առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ եւս վերապատրաստվել էր «Արաբկիրում»: