ԱրԲեՍ Պլյուս. մեծահասակաների վերականգնողական ծառայություն
14 հունիս 2022

Այս ֆոտոպատմությունը «ԱրԲեՍ Պլյուսի» պացիենտներից մեկի` Հայկի մասին է: Ճիշտ կազմակերպված ու շարունակական աշխատանքը հաջող արդյունքներ է տալիս: 
 

«ԱրԲեՍ Պլյուսը» «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի նորաբաց ծառայությունն է` ուղղված մեծահասակների վերականգնողական թերապիային:

Ծառայությունից կարող են օգտվել բոլորը, եթե ունեն

  • հենաշարժողական, նյարդամկանային խնդիրներ,
  • կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումներ,
  • մանկությունից մնացած նմանատիպ խնդիրներ:

Դրանք առավելապես արտահայտվում են

  • մեջքի, պարանոցի եւ հոդերի ցավերով,
  • խոշոր եւ մանր շարժումների սահմանափակումներով:

Պացիենտների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը` առաջնորդվելով յուրաքանչյուրի համար մշակված անհատական վերականգնողական պլանով: Պարապմունքներն իրականացվում են արտահիվանդանոցային ռեժիմով, այսինքն պացիենտներն այստեղ չեն գիշերում:
 

Մանրամասների եւ հերթագրվելու համար` 060 40 30 30 եւ ներքին` 25 00, զանգել ժամը 09:30-16:30:

Հասցեն` Երեւան, Փափազյան 32

Էլ. հասցե` arbesplus@arabkirmc.am
 

Բաժանմունքի մասին` https://www.arabkirmc.am/hy/feature/rehabilitation/104

*Նյութը պատրաստվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին տեղեկություն տրամադրելու համար:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
ԷԷԳ նոր սարք Արցախին
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արեւիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:   Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատեւ եւ երկարատեւ վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:   Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաեւ Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել եւ առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ եւս վերապատրաստվել էր «Արաբկիրում»: