Հունիսի 21. բուժաշխատողների օրը
21 հունիս 2022

Սիրելի գործընկերներ,
 

շնորհավորում եմ բուժաշխատողների օրվա առիթով: Առողջություն եւ խաղաղություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ, երջանկություն` անձնական կյանքում, բարեկեցություն` ընտանիքում, առաջընթաց եւ հաջողություններ` աշխատանքում: Ձեր նվիրված աշխատանքի լավագույն գնահատականը փրկված կյանքերն են, առողջացած պացիենտները, ամեն փոքրիկի լուսավոր ժպիտը` տուն վերադառնալիս: Բարի ընթացք ձեր բարի առաքելությանը` որտեղ էլ որ լինեք:
 

Արման Բաբլոյան

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Երևան-Մինսկ. լյարդի փոխպատվաստում
«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:   Բժիշկները խուսափում են վաղ խոսել նման բարդ վիրահատությունների արդյունքների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ վիրահատությունը գործի մի կեսն է միայն եւ չափազանց կարեւոր է նաեւ հետվիրահատական փուլը: Պրոֆեսոր Ռումմոյի այս պահի գնահատմամբ՝ նման բարդ վիրահատություններին բնորոշ բոլոր դժվարություններով հանդերձ՝ զուտ վիրահատական մասն անցել է հաջող եւ առաջին օրվա տվյալները թույլ են տալիս զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ամեն ինչ լավ կլինի:   «Արաբկիր» բժշկական համալիրը շնորհակալություն է հայտնում փոխպատվաստման ամբողջ թիմին, ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"-ի եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի մեր սիրելի գործընկերներին, հիմնադրամի սրտացավ աջակիցներին, ՀՀ առողջապահության նախարարություն-ը, Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.-ը՝ նվիրական ջանքերը համատեղելու եւ արցախցի փոքրիկին այս անասելի մեծ օգնությունը ցուցաբերելու համար:    #livertransplant #ArabkirMC #MinskScientificPracticalCenterforSurgeryTransplantionandHematology #լյարդիփոխպատվաստում #ԱրաբկիրԲՀ