Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը

Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման կայուն խանգարում է, որն ի հայտ է գալիս վաղ մանկության տարիներին` անկախ սեռից, սոցիալական կարգավիճակից կամ մեկ այլ հանգամանքից: Աուտիզմ ունեցող մարդիկ յուրահատուկ են սոցիալական հարաբերություններում, հաճախ գերհերտաքրքրություն են ցուցաբերում որոշակի թեմաների նկատմամբ, հակված են ծիսական վարքի, դժվարանում են առօրյա հաղորդակցության ժամանակ: Ստանդարտից դուրս են աուտիզմ ունեցողների ուսուցման ձեւերն ու զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության մշակման եղանակները:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներին` քարոզելով բացառել խարանն ու խտրականությունը նրանց նկատամամբ. սա խնդիր է ինչպես զարգացող, այնպես էլ վերջիններիս օժանդակող երկրների համար: Բացառելով խարանն ու խտրականությունը` ավելի արդյունավետ կարելի է դարձնել աուտիզմի դրսեւորումները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Իսկ դա հնարավոր է մասնագիտական թիմի, ընտանիքի եւ շրջապատի միասնական աշխատանքի շնորհիվ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ