Հեռախոսահամարներ
Հասցեներ
Հայերեն
Русский
English
Մեր մասին
Մեր մասին
Ընկերության կառավարումը
Կանոնադրություն և կանոնակարգեր
Բուժքույրական խորհուրդ
Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդ
Վարչակազմ
Ծառայություններ
Մասնագետներ
Գործընկերներ
Վճարման ուղիներ
Պետպատվեր
Ապահովագրություն
Վճարովի
Գնացուցակ
Առողջության մասին
Նորություններ
Մասնագետներին
Պացիենտներին
Հայտարարություններ
COVID-19-ի հետազոտության ամբողջական փաթեթ «Արաբկիր» ԲՀ-ում
23 օգոստոս 2021
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել լաբորատոր ծառայություն` 015 400 300 և ներքին` 11 36:
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Արևշատցիներն «Արաբկիրում»
«Արաբկիր» բժշկական համալիրի փոքրիկ պացիենտներին հյուր էին եկել Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի սաները: Ժողովրդական գործիքային իրենց կատարումներով նրանք տարբերվող դարձրեցին երեխաների օրը, ուրախ և հիշվող: Գաղափարը հիանալի է` գյուղում ապրող այս պայծառ դեմքերը, որոնց երաժշտական դպրոցի նորոգման համար բարեգործությամբ գումար էր հավաքվել, իրենք էլ իրենց բարի գործն են անում` նպաստելով տարեկիցների բուժմանը` բարեգործական համերգով հավաքած փոքրիկ գումարով և, իհարկե, բարձր տրամադրությամբ: Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ին և Արի գյուղ, գյուղում կյանք կա/Come to village, Life is here նախաձեռնությանը` փոքրիկ արևշատցիների հետ մեզ ծանոթացնելու համար:
Հուլիսի 1-ից` վճարումներն անկանխիկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի քաղաքացիներ, «Անկանխիկ գործառնությունների մասին» այս տարի ընդունված օրենքով` բժշկական եւ կրթական հաստատություններն այս հուլիսի 1-ից Երեւանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024թ-ի հուլիսի 1-ից` հանրապետության ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար պետք է ընդունեն բացառապես անկանխիկ: Ուստի խնդրում ենք «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ այցելելիս նկատի ունենալ, որ բոլոր վճարումներն ընդունվելու են բացառապես անկանխիկ եղանակով:
ԷԷԳ նոր սարք Արցախին
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արեւիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել: Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատեւ եւ երկարատեւ վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը: Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաեւ Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել եւ առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ եւս վերապատրաստվել էր «Արաբկիրում»:
Հունիսի 21. բուժաշխատողների օրը
Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ բուժաշխատողների օրվա առիթով: Առողջություն եւ խաղաղություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ, երջանկություն` անձնական կյանքում, բարեկեցություն` ընտանիքում, առաջընթաց եւ հաջողություններ` աշխատանքում: Ձեր նվիրված աշխատանքի լավագույն գնահատականը փրկված կյանքերն են, առողջացած պացիենտները, ամեն փոքրիկի լուսավոր ժպիտը` տուն վերադառնալիս: Բարի ընթացք ձեր բարի առաքելությանը` որտեղ էլ որ լինեք: Արման Բաբլոյան «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն
Նորություններ
Նորություններ
Մասնագետներին
Պացիենտներին
Հայտարարություններ