ՊՇՌ «Ճանապարհորդություն» փաթեթ` 24 000 դրամով
24 օգոստոս 2021

Տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայության COVID-19-ի փաթեթը համալրվել է «Ճանապարհորդություն» առաջարկով, որն ընդգրկում է մեկնումից առաջ բժշկական համալիրի լաբորատորիայում եւ վերադարձից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հանձնվող ՊՇՌ թեստերը` ընդհանուր 24.000 դրամ արժեքով:
 

Ուշադրություն, օդանավակայանի ժամանման սրահում Ձեր ընտրությամբ այլ լաբորատորիայում նմուշառվելու դեպքում գումարի վերադարձ չի նախատեսվում:


Մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 015 400 300 եւ ներքին` 11 36:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
ԷԷԳ նոր սարք Արցախին
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արեւիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:   Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատեւ եւ երկարատեւ վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:   Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաեւ Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել եւ առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ եւս վերապատրաստվել էր «Արաբկիրում»: