Նյարդավիրաբուժական եզակի վիրահատություններ «Արաբկիր» ԲՀ-ում

«Արաբկիր» ԲՀ-ում էին Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու հիվանդանոցի նյարդավիրաբույժներ Կրասիմիր Մինկին` դոցենտ, գլխավոր վիրաբույժ, Կալոյան Գաբրովսկին` ասիստենտ, ինչպես նաեւ Պետիա Դիմովան` դոցենտ, էպիլեպտոլոգ: 
Բուլղարացի եւ հայ նյարդավիրաբույժների թիմը վիրահատել է ծանր, դեղորայք-կայուն էպիլեպսիա ունեցող մի խումբ պացիենտների, որոնց մոտ խնդիրներն ի հայտ էին եկել տարբեր պատճառներով` գլխուղեղի բնածին արատներ, վաղ հասակում տարած կաթվածներ, բորբոքումներ, հիպոկամպալ սկլերոզ եւ այլն: 


Մինչ վիրահատությունը նրանք անցել են երկարատեւ վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ, ՄՌՏ եւ ՊԷՏ հետազոտություններ, կատարվել էր անցած հետազոտությունների համակարգչային համադրում եւ պոստ-պրոցեսինգ: Պացինետներից շատերի մոտ հաջողվել էր կատարել նաեւ ցնցումային ԷԷԳ, որն ավելի էր հստակեցրել էպիլեպտոգեն օջախի ճիշտ տեղակայումը:


Կատարված վիրահատությունները, որոնց մեջ նաեւ` եզակիներ Հայաստանի համար, ինչպիսիք են հեմիսֆերոտոմիան, «everything but motor" վիրահատությունը, մինչ այժմ ցույց են տվել 95տոկոս արդյունավետություն եւ կարող են պացիենտների մեծ մասին ազատել հակացնցումային դեղի քրոնիկ ընդունումից:


Վիրահատություններն իրականացվել են արթուն եւ քնած նեյրոմոնիտորինգի ներքո:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Բաբլոյանը մասնակցել է «Հանրային քննարկում» հաղորդաշարին
Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտությանը: Հանրային վայրերում, օրինակ, ռեստորաններում, մշակույթի կենտրոններում ներկա լինելու համար մարդիկ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու վկայական կամ ՊՇՌ-թեստի թարմ պատասխան: Ինչու են ընդվզում ռեսոտրանային բիզնեսի ներկայացուցիչները եւ ինչպես են հիմնավորում որոշումը առողջապահության ոլորտի մասնագետները: Հաղորդմանը մասնակցել է նաեւ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նա վստահեցնում է, որ համաճարակների դեպքում բնակչության առողջության պահպանման հարցը դառնում է ազգային անվտանգության խնդիր, որի լուծման համար պետք է միասնաբար աշխատեն պետական ու մասնավոր բոլոր գերատեսչություններն ու կազմակերպությունները: 
Լազերային կոսմետոլոգիա. մազահեռացում
«Արաբկիր» ԲՀ լազերային կոսմետոլոգիայի ծառայությունում մինչեւ դեկտեմբերի 30-ը գործում են մազահեռացման նախատոնական զեղչեր:  Վերին եւ ստորին հարշրթունքային մասեր – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն Ճակատ – 3 000դրամ` 5 000-ի փոխարեն Այստոսկրեր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն Բակեր – 4 500դրամ` 6 000-ի փոխարեն Կզակ – 3 500դրամ` 4 500-ի փոխարեն Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն Պարանոց /տղամարդու/ – 7 500 դրամ` 15 000-ի փոխարեն Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն Թեւատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն Պորտի շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն Բիկինի – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն Ձեռք /արմունկից վերեւ/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն Ձեռք /մինչեւ արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն Ոտքեր – 35 000դրամ` 50 000-ի փոխարեն Ոտք /ազդր/ - 20 000դրամ` 30 000-ի փոխարեն Ոտք /սրունք/ - 18 000դրամ` 25 000-ի փոխարեն Մեջք – 25 000դրամ` 40 000-ի փոխարեն Գոտկատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն Նստատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն Մազահեռացումն արվում է աշխարհահռչակ Candela ֆիրմայի GentleMaxPro սարքով, ալեքսանդրիտային մեթոդով, ինչն ապահովում է մազերի ռադիկալ հեռացում` առանց ցավի եւ հետեւանքների, երկարատեւ արդյունքով:   Նյութը նախատեսված է «Արաբկիր» ԲՀ այցելուներին տեղեկություն տրամադրելու համար:
Նոյեմբերի 20-ը մանկաբույժների միջազգային օրն է
Այսօր մանկաբույժների միջազգային օրն է: Բժշկական օրացույցում այն հատուկ է ընտրվել նոյեմբերի 20-ին, քանի որ 1959թ-ի հենց այս օրն է Միացյալ Ազգերի Կազմակերպությունն ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագիրը, իսկ առողջության իրավունքը մարդու կյանքի հիմնարար իրավունքներից է՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, կրոնից կամ քաղաքացիությունից:  Մանկաբուժական ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնաքարերից է՝ մանկաբուժական մի քանի բաժանմունքներով: Մանկաբուժական թիմը սերտորեն համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ՝ մշտապես առաջնորդվելով միջազգային փորձի լավագույն օրինակներով: «Արաբկիր» ԲՀ-ում է գործում ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնը՝ պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանի ղեկավարությամբ: Ամբիոնում են դասավանդում նաև պրոֆեսոր Գայանե Գեորգիի Ամարյանը, դոցենտներ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, Հասմիկ Գուրգենի Սարգսյանը, Նունե Գերոգիի Մկրտչյանը: Մեր բարձրակարգ մասնագետների դպրոցն անցած երիտասարդ մանկաբույժներն այսօր մասնագիտական իրենց առաքելությունն են իրականացնում ինչպես «Արաբկիր» ԲՀ-ում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ բժշկական հաստատություններում:   «Արաբկիր»-ում է գործում նաև Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմի Սարգսյանի ղեկավարությամբ: Ինստիտուտը գիտագործնական հետազոտություններ, կրթական և հրատարակչական ծրագրեր է իրականացնում ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հանրապետության բոլոր մանկաբույժներին:    Շնորհավորում ենք, սիրելի մանկաբույժներ, ձեր նվիրումն անգնահատելի է, ձեր սերը՝ ուղղված ձեր աշխատանքին, սեր է ամբողջ մարդկության հանդեպ: Շնորհակալ ենք: Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին: