Աշխատանքի ենք հրավիրում բուժքույրերի

«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի
 

Եթե Դուք ունեք համապատասխան կրթություն ու դիպլոմ, աշխատանքային որոշակի փորձ, մարդասեր եք, կարգապահ, արագ կողմնորոշվող  և գտնում եք, որ շարունակաբար կրթվելն ու կատարելագործվելը կարևոր են աշխատանքում, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@arabkirmc.am հասցեին և համեցեք հարցազրույցի` «Արաբկիր» ԲՀ մարդկային ռեսուրսների կառավարման ծաառայություն. հասցեն` Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկական մասնաշենքով, հարկը` 3-րդ, հեռախոսահամարը` 015 400 300 և ներքին` 11 75: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերն «Արաբկիրում»
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը կրկին հյուրընկալել էր շվեյցարացի նյարդաբան, պատվավոր պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին:   Պարբերական դարձած այցելություների շրջանակում պրոֆեսորը մասնագիտական քննարկումներ եւ խորհրդատվություններ է իրականացնում հայ գործընկերների հետ, որոնք մինչեւ նրա գալն արդեն առանձնացնում եւ հերթագրում են բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն առանձնակի ուշադրության են արժանի` իրենց բարդությամբ կամ յուրահատկությամբ: Եվ խոսքը միայն «Արաբկիրի» նյարդաբանների մասին չէ. պրոֆեսորի խորհրդատվությունը ստանալու հնարավորություն են ունենում այլ կլինիկաների նյարդաբանների պացիենտներ նույնպես:   Այս անգամ իրականացվել է 30 պացիենտի խորհրդատվություն, 15 դեպք էլ քննարվել է առանց պացիենտների ներկայության: Հանդիպումներին մասնակցել է 16 բժիշկ:
Արա Բաբլոյանը 75 տարեկան է
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի:   Դժվար է մի քանի բառով կամ մի քանի րոպեում ամփոփել մեր սերն ու պատկառանքն` ուղղված Ձեզ` մարդու, որն ապրում ու արարում է հանուն հայ մանուկների ու մեծերի առողջության, մարդկանց բարօրության ու երկրի առաջընթացի, անդադար պրպտում ու գտնում է նորանոր ճանապարհներ` զարգացնելու «Արաբկիրն» ու պրոյեկցելու համալիրի ձեռքբերումներն ամբողջ հանրապետությունում:   Դուք օրինակելի եք Ձեր նվիրումով: Շնորհակալություն մեր բացառիկ օրինակը, անփոխարինելի ուսուցիչը, բարի բժիշկն ու անգնահատելի ընկերը լինելու համար:   Մաղթում ենք, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից ծննդյան օրվա առիթով Ձեզ ուղղվող հազարավոր բարեմաղթաքներից յուրաքանչյուրն իրականություն դառնա, առողջ լինեք ու շարունակեք հարստացնել մեզ Ձեր ներկայությամբ:    Ձեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներ https://www.facebook.com/watch/?v=976997096289385