Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
010 23 00 96
015 400 300 /12 09/
010 23 68 83 /10 65/
Յավրյան Վահե Վիկտորի
Օրթոպեդ-վնասվածքաբան
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ

Կրթություն    
2001-2004   Հետազոտական կրթաթոշակային ծրագիր                  
Հետազոտության թեմա:<<Ծուռթաթության բուժման տարբեր մեթոդների համեմատությունը>>
Երևանի պետական բժշկական համալսարանի Հ.1 մանկական հիվանդանոց
Երևան, ՀՀ    
1998-2001   Կլինիկական օրդինատուրա    
Երևանի պետական բժշկական համալսարանի Հ.1 մանկական հիվանդանոց
Երևան, ՀՀ    
1991-1998   Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան    
Երևան, ՀՀ    
Բժիշկ, Մանկաբույժ  

 
Աշխատանքային փորձ    
2017-ից   Մանկական Օրթոպեդիայի բաժնի վարիչ    
Արաբկիր բժշկական կենտրոն    
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ    
Երևան, ՀՀ    
2004-ից   Մանկական Օրթոպեդ  

Արաբկիր բժշկական կենտրոն    
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ    
Երևան, ՀՀ    
2006-2007   Մանկական Օրթոպեդ    
Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք    
Երևանի Հ.1 մանկական հիվանդանոց
Երևան, ՀՀ    
1999-2006   Հերթապահ վիրաբույժ    
Հ.3 մանկական կլինիկական հիվանդանոց    
Երևան, ՀՀ    


Վերապատրաստումներ

2016   Նեյրոօրթոպեդիկ հիվանդությունների կլինիկական և գիտական վերապատրաստում    
Նեյրոօրթոպեդիկ համալսարան,    
Բազելի համալսարանական մանկական հիվանդանոց, Շվեյցարիա    

2012   Պոնսետի վերապատրաստման դասընթաց    
Օրթոպեդիկ և վերականգնողական բաժանմունք, Այովայի համալսարան, ք. Այովա, ԱՄՆ    

2007-2009   Եվրոպական մանկական օրթոպեդների միություն (ԵՄՕՄ)՝ մանկական օրթոպեդիայի ուղեցույցային դասընթաց    
Վիեննա-Հելսինկի-Մարսել-Թել-Ավիվ    
4 դասընթացների հավաստագրեր
2008   Դեգա դասընթաց    
ԵՄՕՄ-ի 27րդ ամենամյա հանդիպում    
Վարշավա, Լեհաստան    
2007   Կոնքի սոնոգրաֆիա    
Վերապատրասման դասընթաց    
Ստոլսալպ, Ավստրիա    
2006   Ծուռթաթություն և կոնքի դիսպլազիա    
Վերապատրաստում    
Բալգրիստի համալսարանական հիվանդանոց    
Ցյուրիխ, Շվեյցարիա    
2004   Մանկական օրթոպեդիկ ողնաշարի վիրահատություն    
Վերապատրաստման դասընթաց    
Շրայներս մանկական հիվանդանոց    
Տամպա, ԱՄՆ    


Հանրային ներկայացում

2014    Ծանոթություն Պոնսետիի բնածին ծուռթաթության բուժման մեթոնդին    
Բանավոր ներկայացում    
Օրթոպեդների և վնասվածքաբանների 6-րդ Կոնգրես
Երևան, ՀՀ
 2010   Բնածին ծուռթաթության բուժման ավանդական և դինամիկ մեթոդների համեմատություն       
Բանավոր ներկայացում        
Հայաստանի Օրթոպեդների և վնասվածքաբանների Կոնգրես    
Ծաղկաձոր, ՀՀ        
2007   Ծուռթաթության բռեյսի նոր դիզայն   
Բանավոր ներկայացում        
Եվրոպական մանկական օրթոպեդների միություն (ԵՄՕՄ)՝ մանկական օրթոպեդիայի ուղեցույցային դասընթաց        
Վիեննա, Ավստրիա        
2006   Եռկոմպոնենտ առթրոդեզ՝ ոտնաթաթի ծանր դեֆորմացիաների բուժման ժամանակ   
Բանավոր ներկայացում        
Օրթոպեդների և վնասվածքաբանների 4-րդ կոնգրես        
Ծաղկաձոր, Երևան        
2005   Ծուռթաթության բռեյս       
Բանակավոր ներկայացում        
ՍԻԿՕՏ համաժողով        
Միջազգային ծուռթաթության կոնգրես        
Ստամբուլ, Թուրքիա        
2003   Ծուռթաթությամբ երեխաների մոտ թաթի առաջնային հատվածի առբերման ռեցեդիվի բուժումը       
Բանավոր ներկայացում
Երիտասարդ բժիշկների միջազգային 2-րդ համաժողով
Երևան, ՀՀ
        

Անդամագրություն

2019   Ուղեղային կաթվածի և զարգացողական բժշկության ամերիկյան ակադեմիա (ՈՒԿԶԲԱԱ)
Անդամ    
2010   Եվրոպական մանկական օրթոպեդների միություն (ԵՄՕՄ)    
Անդամ    
2008   Բաց բժշկական ակումբ ՀԿ    
(Հանրային առողջապահություն, քաղցկեղի կանխարգելում)    
Տնօրեն    
2007   Հայկական օրթոպեդիների միություն    
Անդամ    
1999   Մանկական վիրաբույժների և անեսթեզիոլոգների միություն    
Անդամ    

 

Լեզուների իմացություն

Հայերեն- մայր լեզու
Ռուսերեն- գերազանց

Անգլերեն- լավ


 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն եւ դիսպլազիա
news.am-ի տեսանյութը բնածին ծուռթաթության եւ կոնքազդրային հոդի դիսպլազիայի մասին է` որպես մանկական օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներ:   Մանրամասները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը:   Մանկական օրթոպեդիայում երկու ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաները՝ բնածին ծուռթաթությունն ու կոնքազդրային հոդի դիսպլազիան են։ Ըստ վիճակագրության՝ ծուռթաթության գործակիցը 1.5 է` 1000 նորածինի դեպքում, 40 երեխա ծնվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայով կամ թերզարգացած հոդով,եւ2-ը ՝ լրիվ հոդախախտով։ Երկու խնդիրների լուծման մոտեցումներում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են եղել, որոնք թույլ են տալիս խուսափել երեխաների հաշմանդամությունից։   «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վահե Յավրյանն ասում է` ծուռթաթության դեպքում նախկինում երեխաները մի քանի անգամ վիրահատվում էին, եւ 15 տոկոսը ունենում էր հաշմանդամություն ամբողջ կյանքի համար։ Ամեն ինչ փոխվեց 2000–ականներին, երբ ներդրվեց Պոնսեթիի մեթոդը։ Այն առաջին անգամ Հայաստան է բերել հենց Վահե Յավրյանը, 2012թվականին ` հեղինակ Իգնասիո Պոնսետիի աշխատավայրում` Այովայի համալսարանում սովորելուց եւ «Արաբկիր» բժշկական համալիր վերադառնալուց հետո:   «Պոնսեթիի մեթոդը իրենից ներկայացնում է հատուկ մեթոդիկայով գիպսավորում, որը պետք է անել ճիշտ, ինչպես որ նկարագրված է։ Դրա արդյունավետությունն ապացուցված է միլիոնավոր ծուռթաթ երեխաների բուժման արդյունքում։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է աքքիլեսյան ջլի ենթամաշկային հատում։ Այս փուլը պարտադիր է ծուռթաթ երեխաների 95 տոկոսի համար։ Դրանից հետո գալիս է երրորդ էտապը, երբ երեխաները պետք է կրեն բրեյսեր։ Հայաստանում կիրառվում է այովա բրեյս տեսակի բրեսեր։ Կան նաեւ այլ տեսակի բրեյսեր, բայց այովա բրեսը հենց Այովայի համալսարանի կողմի դիզայնով մշակված բրեսն է։ Բուժման այս երեք կոմպոնենտները ունեն բուժման նույն կարեւորությունը։ Այսինքն չի կարելի ասել, որ կարեւոր է փոքր վիրահատությունը, գիպսավորումը կամ բրեսը, բոլոր համակցությունն է տալիս այն արդյունքը, որ ունենք այսօր», – ասում է բժիշկ Յավրյանը։   Այս մեթոդի կիրառման շնորհիվ Հայաստանում 2012 թվականից մինչ օրս ոչ մի երեխա բարդ վիրահատություն չի տարել եւ ծուռթաթության պատճառով հաշմանդամություն չունի:   «Հիմա ծուռթաթության բուժման լավ արդյունք համարում ենք թաթը, որը ոչ միայն ամբողջ մակերեսով հենվում է, այլ պահպանել է իր ֆունկցիոնալությունը եւ թաթի հոդերում շարժումների ծավալը։ Ես միշտ ծնողներին ասում եմ, որ եթե մենք մնանք ճիշտ պրոտոկոլի մեջ, եւ եթե դուք ուզենաք, որ ձեր երեխան ֆուտբոլով զբաղվի, նա կարող է այդ թաթով զբաղվել ֆուտբոլով», – ասում է նա։   Վահե Յավրյանը նաեւ նշում է, որ ծնողներն իրենք կարող են հեշտությամբ ախտորոշել ծուռթաթությունը. թաթը հնարավոր չէ ձեռքով ուղղել։   «Բնածին ծուռթաթությունն 4-բաղադրիչային դեֆորմացիա է, որը չի ուղղվում պարզապես ձեռքի շարժումով։ Խնդիրը շարակցական հյուսվածքում է եւ հիմնականում կապանների կարճության մեջ Է, որի հետեւանքով առաջանում է թաթը կազմող ոսկորների հոդախախտ եւ ենթահոդախախտ։ Դրան անհնար է շփոթել դիրքային խնդիրների հետ, որոնք կարող են լինել ներարգանդային փուլում, քանի որ դրանք շատ հեշտ ուղղվում են ձեռքով։ Սովորաբար ուսանողներին ասում եմ, որ ծուռթաթությունը կարիք չունի ախտորոշման բժշկի կողմից, քանի որ դա այնպիսի արտահայտված դեֆորմացիա է, որ ծնողն ինքը ծննդաբերությունից հետո տեսնում է այն։ Եթե դեֆորմացիան ձեռքով ուղղելիս ամբողջովին ուղղվում է, ուրեմն դա բնածին ծուռթաթություն չէ», - ասում է մանկական վնասվածքաբանը։   Բժիշկը կլինիկական բարդ դեպք է ներկայացնում. վերջերս մի 5 տարեկան երեխայի են ընդունել, որը մինչ այդ ծուռթաթության ոչ մի բուժում չէր ստացել։    «Մեզ համար տարօրինակն այն էր, որ երեխան մինչ այդ որեւէ բուժում չէր ստացել։ Նախկինում դժվար կլիներ պատկերացնել, որ 5 տարեկան ծուռթաթությունը հնարավոր է գիպսավորմամբ բուժել։ Բայց քանի որ մենք գրականությամբ ծանոթ ենք, որ պոնսետիի մեթոդը ոչ միայն նորածնային տարիքի համար է կիրառում, հոդվածներ կան մինչեւ 10 տարեկաների համար, որոշեցինք, որ երեխան պետք է բուժվի հենց այս մեթոդով։ Երեխան ստացավ գիպսավորում, դրվեց 7 գիպս, որից հետո կատարեցինք աքիլլեսյան ջլի ենթամաշկային հատում,եւայժմ երեխան կրում է օրտեզ։ Արդյունքները ավելի քան բավարար էին։ Մենք ունենք ամբողջ մակերեսով հենվող եւ բավականին ֆունկցիոնալ թաթ 5 տարեկան չբուժված դեպքի համար», – նշում է նա։   Իսկ ի՞նչ են կոնքազդրային հոդի դիսպլազիան եւ հոդախախտը: Բժիշկը նշում է` կոնքազդրային հոդի հադախախտի հետ կապված մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե դա ծննդաբերության ժամանակ վնասվածքի հետեւանք է։ Իրականում դա բնածին խնդիր է՝ կոնքազդրային հոդի դիսպլազիա կամ թերզարգացած հոդ, որի վերջին աստիճանը հենց հոդախախտն է։   «Սա մեծ խնդիր էր օրթոպեդիայի համար, քանի որ կլինիկական զննումը եւ սիմպտոմները, որոնք մենք գիտեինք եւ գիտենք, թույլ էին տալիս ախտորոշել այն երեխաներին, որոնք ծնվել էին արդեն հոդախախտով եւ խիստ սահմանափակում էր ախտորոշումն այն երեխաների համար, որոնք ծնվել են դիսպլազիայով։ Բացի կլինիկական զննումից ունեինք այլընտրանք, որը ռենտգեն հետազգությունն էր, որը ամբողջովին թույլ չէր տալիս ախտորոշել։ 1960-70-ական թվականներից ավստիրացի պրոֆեսոր Գրաֆի կողմից սկսվեց կիրառվելեւաստիճանաբար ներդրվել նորածինների կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, որը հետագայում բժշկական համայնքի կողմից ընդունվեց որպես ապացուցված ախտորոշման մեթոդեւայժմ համարվում է ախտորոշման ոսկե ստանդարտ», – պատմում է մասնագետը։   Վահե Յավրյանը Ավստրիայում ուսանել է հենց Գրաֆի մոտ, հետո մեկ տարի փորձարկել է մեթոդը Երեւանյան ծննդատներից մեկում։ Առողջապահության նախարարության հետ երկարատեւ աշխատանքից հետո կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտությունը ներդրվել է Հայաստանում` որպես նորածնային համապետական սկրինինգային ծրագրի մաս։ Բժիշկ Յավրյանը հպարտությամբ նշում է. նույնիսկ ոչ բոլոր եվրոպական երկրներում է գործում այդպիսի սկրինինգային ծրագիր։ Ծրագրի շնորհիվ Հայաստանում այսօր գրեթե չունենք այդ խնդրի պատճառով հաշմանդումություն ունեցող երեխա։    «Մեթոդն ունի շատ բարձր ճշգրություն՝ 99,9 տոկոս։ Այն ամբողջությամբ թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր թերզարգացած կոնքազդրային հոդըեւհամապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի երեխան ժամանակին ստանա բուժում։ 2007 թվականին պաշտոնական տվյալներով մենք ՀՀ-ում ամեն տարի ունենում էինք 20 երեխա, որոնք առաջին կարգի հաշմանդամ էին դառնում կոնքազդրային հոդի հոդախախտ կամ զարգացող հոդախախտ։ Մեզ մոտ այդ պատճառով հաշմանդամության ցուցանիշն ամենաբարձրն էր։ Երբ ես նոր էի սկսում, իմ ուսուցիչը տարեկան շուրջ 30 երեխայի բաց վիրահատություն էր անում։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպիսի փոփոխություն մտցրեց սքրինինգի ներդրումը մեր հանրապետությունում, կարող եմ ասել, որ անցյալ տարի կոնքազդրային հոդի հոդախախտի պատճառով հաշմանդամություն ստացած 4 դեպք ենք ունեցել։ Կա ոսկե օրենք, որի համաձայն ունենք վաղ ախտորոշումեւուշ ախտորոշում։ վաղ ախտորոշումը նշանակում է, որ եթե երեխան ունի խնդիր, այդ խնդիրը պետք է առաջին 3 ամսում դիֆերենցված լինի։ Բուժումն այդ ժամանակ սկսելիս մենք գիտենք՝ դիսպլաստիկ է, թե հոդախախտված, հավանականությունը, որ կստանաս անատոմիապես լավ,ֆունկցիոնալ հոդ, ամբողջ կյանքի ընթացքում 98 տոկոս է», – նշում է Յավրյանը։     «Արաբկիր» բժշկական համալիրում ծնողներին տրամադրվում է հատուկ տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է խնամել կոնքազդրային հոդի դիսպլազիայով երեխային, որպեսզի հոդախախտ չզարգանա։
Իրաքահայ Արինն «Արաբկիր» ԲՀ-ում
Տասնամյա Արինն «Արաբկիր» բժշկական համալիրում է արդեն մի քանի ամիս: Դաժան ավտովթարը փոխել է իրաքահայ երեխայի կյանքը՝ թողնելով նրան առանց ծնողական խնամքի ու առաջ բերելով առողջական մի շարք խնդիրներ:   Փոքրիկը տեղափոխվել է Հայաստան եւ Առողջապահության նախարարության աջակցությամբ ու «Արաբկիրի» բժշկական թիմի ջանքերով արդեն բավական առաջընթաց ունի:    Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Արինի պատմությանը:
Բնածին ծուռթաթություն
Բնածին ծուռթաթություն: Ինչ է դա, ինչպես է արտահայտվում, որոնք են այս խնդրի լուծման ժամանակակից ձեւերը եւ որքան արդյունավետ կարող են լինել դրանք: Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը: Լսեք բժշկին, եղեք տեղեկացված:
Արամի հաջողության բանաձևը
Արամի պատմությունը ոգեշնչող է և ընդօրինակելի: Տղայի քայլելը, հնարավոր է, այդպես էլ երազանք մնար, եթե ընտանիքը չդիմեր «Արաբկիր» ԲՀ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք:   Լսեք, տեսեք ու ճանաչեք ուժեղ Արամին, նրա ուժեղ մայրիկին ու բժշկին: Միասնական ջանքերն արդյունք են տալիս: 
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է, բժշկագիտության ամենահին ուղղություններից մեկի օրը:   Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մասին առաջին գրառումները հանդիպում են դեռեւս անտիկ շրջանի արձանագրություններում, մասնավորապես, Հիպոկրատի «Վնասվածքների մասին» եւ «Հոդերի մասին» աշխատություններում: Իհարկե, անհամեմատելի են այն եւ մեր օրերի մեթոդներն ու հնարավորությունները, բայց բոլոր ժամանակներում էլ նույնն է բժիշկների առաքելությունը` օգնել մարդուն` չվնասելով:   Սիրելի բժիշկներ, փոքրիկ պացիենտների ծնողներից ամեն օր ստացվող արձագանքները, գնահատանքի եւ օրհնության խոսքերը հենց այդ մասին են` ձեր պրոֆեսիոնալիզմի եւ մարդասիրության:   Շնորհակալություն, եւ շնորհավոր ձեր մասնագիտական տոնը:  https://www.arabkirmc.am/hy/services/77
Օրթոպեդ-վնասվածքաբանների մասնագիտական օրը