Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն
Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն ունի տասնամյակների պատմություն և ձևավորված ավանդույթներ: Ծառայությունն աշխատում է միջազգային չափանիշների պահանջներին համապատասխան: Ավելի քան 25 տարի մենք սերտ գիտական և գործնական համագործակցություն ենք ծավալում Ցյուրիխի /Շվեյցարիա/ մանկական կլինիկական հիվանդանոցի ռադիոլոգիական ծառայության մասնագետների հետ: 1993 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Շվեյցարիայից և Բելգիայից այցելող եվրոպական փորձագետների մասնակցությամբ իրականացվում են թրեյնինգներ, վարպետության դասեր, կոնֆերանսներ՝ բաժանմունքի բոլոր բժիշկ-ճառագայթաբանների և ռենտգեն-տեխնիկների համար: Թեմաներն ընտրվում են ըստ «Արաբկիր» ԲՀ մասնագիտական ուղղությունների:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում