Մանկական մաշկաբանություն
Մանկական մաշկաբանություն

 

Ներկայումս մաշկաբանության մեջ առանձնաացվել է նաև մանկական մաշկաբանությունը` որպես ինքնուրույն ոլորտ: Մանկական մաշկաբանների պրակտիկայում առավել հաճախ հանդիպող խնդիրներից են.

  • գենոդերմատոզները (բնածին իխթիոզ, բուլյոզ էպիդերմոլիզ և այլն),
  • բնածին անոթային և պիգմենտային նորագոյացությունները,
  • նորածնային և վաղ մանկական հասակին բնորոշ վիճակները և հիվանդությունները,
  • հաճախ հանդիպող մանկական վիրուսային և բակտերիալ վարակները, որոնք ուղեկցվում են ցանավորումով,
  • հիմնական մաշկային հիվանդությունները, որոնք ունեն ընթացքի և բուժման առանձնահատկություններ երեխաների և դեռահասների մոտ: 

Շատ կարևոր է, որ մանկական մաշկաբանը տիրապետի նաև մանկաբուժության հիմնական գիտելիքներին: 
«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբաններն ունեն համապատասխան որակավորում և փորձ` աշխատելու երեխաների և դեռահասների հետ: