Մաշկաբանական խնդիրների հայտնաբերման համար մեր ծառայությունն իրականացնում է հետևյալ հետազոտությունները.
Մաշկից քսուքի և քերուկի նմուշառման օգնությամբ բացահայտվում է հիվանդության վարակային բնույթը՝ հայտնաբերվում են ախտածին մանրէներ կամ սնկեր
Դերմատոսկոպիան, այլ կերպ նաև էպիլյումինեսցենտ միկրոսկոպիա, ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է տեսնել մաշկի ախտահարման այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնք տեսանելի չեն անզեն աչքով: Այն կատարվում է հատուկ գործիքի՝ դերմատոսկոպի միջոցով:
Հիմնական ցուցում են հանդիսանում պիգմենտային գոյացությունները,հատկապես մեծ նշանակություն ունի մաշկի չարորակ քաղցկեղի՝ մելանոմայի վաղ ախտորոշման համար:
Սակայն դերմատոսկոպիան կարելի է կիրառել նաև մաշկային այլ հիվանդությունների՝ մաշկի բարորակ գոյացությունների, չարորակ , ոչ մելանոմային քաղցկեղի ախտորոշման, տարբեր բորբոքային հիվանդությունների, անոթային գոյացությունների ախտորոշման դեպքում: