Հիվանդանոցային

 

Կլինիկական ռեաբիլիտացիայի բաժանմունքի մասնագետները մշտական այցելություններով օգնություն են ցուցաբերում բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում բուժվող պացիենտներին: Աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքը վաղ միջամտությունն է, քանի որ այն կանխարգելում է երկրորդային բարդությունների առաջացումն ու ապահովում է վերականգնման առավելագույն արդյունք` արագացնելով պացիենտի ընդհանուր ապաքինումը: 

 

Բաժանմունքի մասնագետ-ֆիզիոթերապիստները տիրապետում են շնչառական թերապիաների ժամանակակից մեթոդներին, խոշոր և մանր հոդերի պասիվ և ակտիվ շարժողական ծավալի ապահովման PNF-տեխնիկային, կրծքային հասակի երեխաների փուլային զարգացման նեյրոմկանային Բոբաթ-մեթոդին, կերակրման և կլման ակտի դժվարություններով երեխաների աջակցության, ինչպես նաև երկարատև բուժման մեջ գտնվող պացիենտների ընդհանուր շարժողական ֆունկցիաների վերականգնման մեթոդներին: