Մեծահասակների

2020թ-ի պատերազմից հետո Արաբկիր ԲՀ-ն ընդլայնեց վերականգնողական ծառայության ծավալը: Մինչ այդ մեծահասակներին մատուցվում էր միայն արտահիվանդանոցային վերականգնողական ծառայություն /մանուալ թերապիա և կինեզիոթերապիա/: Այժմ ծառայությունն իրականացվում է նաեւ ստացիոնար պայմաններում` թիմային աշխատանքի մոտեցմամբ: 

Աշխատանքի երկու հիմնական ուղղություններն են նեյրոռեաբիլիտացիան /գլխուղեղի և ողնուղողի վնասվածքների դեպքում/ և օրթոպեդիկ ռեաբիլիտացիան /հոդերի շարժումների սահմանափակումներ, պերիֆերիկ պարեզներ, կոտրվածքներ և հենաշարժողական համակարգի այլ խնդիրներ/: