Լսողության  և ականջի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ծառայություն

Ժամանակակից  մանկական ականջաբանությունը ներառում է արտաքին, միջին, ներքին ականջի և լատերալ գանգի հիմի պաթոլոգիական վիճակների կոնսերվատիվ և վիրաբուժական կառավարումը:

Հատկապես շատ սերտ է օտոլագիայի և օտովիրաբուժության կապը նյարդաբանության, նյարդավիրաբուժության հետ,որը և ենթադրում  է համագործակցություն վերջիններիս հետ:
 
Գոյություն ունեն բազմաթիվ  նյարդաբանական վիճակներ, ինչպես մանկական այնպես էլ ընդհանուր ականջաբանության մեջ, մասնավորապես ներգանգային բարդությունները, որոնք ականջածին են.
ա/ մենինգիտ, 
բ/ ուղեղայինն երակածոցերի թրոմբոզ,
գ/ էքստրա, սուբդուրալ, ուղեղի, ուղեղիկի թարախակույտեր,
դ/ ականջածին հիդրոցեֆալուս:


Մանկական պոպուլյացիայում հաճախ նյարդաբանական վիճակներ են նաև գլխապտույտները՝ պայմանավորված ՝
ա/Մենյերի հիվանդությամբ,
բ/ ԲՊՊՎ-ով,
գ/ վեստիբուլյար նեյրոնիտով,
դ/լաբիրինթիտով:

 

Հազվադեպ չեն նաև գանգի հիմի, ուղեղաբնի ուռուցքները, որոնք ունեն օտոնյարդաբանական մանիֆեստացիաներ:

Չնայած հակաբիոտիկների լայնորեն,երբեմն նաև չհիմնավորված կիրառմանը, միջին օտիտի բարդությունների ախտոոշուրումը և բուժումը մնում է հրատապ, վերջինիս առաջացրած արտագանգային բարդություններից են.
ա/ խոլեստեատոմա, խոլեստերոլ գրանուլյոմա՝ բնածին և ձեռքբերովի, 
բ/ դիմային նյարդի պարեզ,
գ/ լաբիրինթիտ, 
դ/ մաստոիդիտը իր ատիպիկ արտահայտություններով,
ե/ լսողության տարբեր բնույթի ախտահարումներ: