Պլաստիկ վիրաբուժության ծառայություն
Պլաստիկ վիրաբուժության ծառայություն

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը զբաղվում է մեծահասակների ու երեխաների պլաստիկ և վերականգնողական վիրաբուժությամբ: Կատարվում են տարիքային փոփոխությունների, մարմնի դեֆորմացիաների, բնածին արատների շտկում, վերին և ստորին վերջույթների նյարդերի, ջլերի, մկանների հետ կապված վիրահատություններ, գոյացությունների վիրահատական և լազերային հեռացում, սպիների լազերային մշակում: Էսթետիկ բժշկության ծառայությունը զբաղվում է ներարկումների միջոցով երիտասարդության պահպանման և վերականգման հարցերով:


   Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն

  • Գոյացությունների հեռացում` վիրահատական, լազերային եղանակներով
  • Սպիների հեռացում` վիրահատական, լազերային եղանակներով
  • Նյարդերի, ջլերի, անոթների վերականգնում
  • Բնածին արատների շտկում
     
  1. Շրթունքի արատներ` նապաստակի շուրթ
  2. Քիմքի արատներ`գայլի երախ
  3. Արտաքին ականջի բացակայություն
  4. Սինդակտիլիա, պոլիդակտիլիա
     
  • Հեմանգիոմաների բուժում` վիրահատական, լազերային, դեղորայքային
  • Ռինոպլաստիկա, ռինոսեպտոպլաստիկա
  • Բլեֆարոպլաստիկա` վերին և ստորին կոպերի պլաստիկա
  • Օտոպլաստիկա` ականջների պլաստիկա
  • Կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, ասիմետրիայի վերացում
  • Կզակի ձգում
  • Աբդոմինոպլաստիկա` որովայնի պլաստիկա
  • Դեմքի ձգում` ֆեյսլիֆտինգ
  • Լիպոսակցի
  • Լաբիոպլաստիկա
     

     Էսթետիկ բժշկության ծառայություն

  • Ուրվագծային պլաստիկա
  • Շրթունքների ձևի և չափերի փոփոխում
  • Կնճիռների հարթեցում
  • Բոտուլինոթերապիա
  • Գլխամաշկի մեզոթերապիա, պլազմոթերապիա
  • Մաշկի մեզոթերապիա, պլազմոթերապիա