Սրտաբանական ծառայություն

Մանկական սրտաբանությունը բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է երեխաների սրտի բնածին և ձեռքբերովի արատների, սրտամկանի և փականային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա բարդությունների կանխարգելմամբ:

 

Մանկության և դեռահասության շրջանում սրտաբանական խնդիրները կարող են ունենալ առաջնային և երկրորդային ծագում` այսինքն լինել բնածին, ժառանգական կամ օրգանական, կամ երկրորդայինների դեպքում` որպես հետեւանք այլ հիվանդությունների: Մի շարք հիվանություններ, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, կրկնվող տոնզիլիտները, մանկության և դեռահասության շրջանում բերում են փականային համակարգի ախտահարումների, կամ պարբերական տենդն ու աուտոիմուն խնդիրները, որոնք բերում են սրտապարկի բորբոքման` պերիկարդիտի:


Մեծ վտանգ է ներկայացնում սրտամկանի բորբոքման հիվանդությունը (միոկարդիտը), որը կարող է լինել տարբեր պատճառներով` առաջացնելոով սրտային սուր անբավարարություն: Այս հիվանդության ընթացքը շատ ծանր է, բուժումը ` երկարատև: Վտանգ ներկայացնող հիվադնությունների շարքին դասվում  են նաև վասկուլիտները և Կավասակիի հիվանությունը, որի հետևանքով կարող են ախտահարվել սրտի կորոնար զարկերակները` առաջացնելոով սրտային  սուր անբավարարություն:  Սրտի կորոնար զարկերակները  ոչ հաճախ ախտահարվում են նաև COVID 19-ով պայմանավորված մուլտիսիստեմ բորբոքային հիվանդության ժամանակ: 

 

Ներկայումս երեխաների և դեռահասների շրջանում  հաճախացել է զարկերակային հիպերտենզիայի (գերճնշում) հանդիպման հաճախականությունը` պայմանավորված ինչպես հիվանդության երիտասարդացմամբ, այնպես էլ ռիսկի տարբեր գործոնների շատացմամբ: Զարկերակային հիպերտենզիան երեխաների մոտ նույնպես կարող է լինել էսենցիալ` առաջնային և երկրորդային բնույթի, երբ խնդիրն առաջ է գալիս որպես այլ հիվանդությունների, օրինակ, երիկամային սուր և քրոնիկ հիվանդությունների, հորմոնալ խանգարումների հետևանք: Այս խնդիրն ախտորոշելու և բուժելու ճիշտ ժամանահատվածը հենց դեռահասության շրջանն է:


 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում