Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ
Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոն
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ Ընտանեկան միջերկրածովային տենդը հայկական ազգաբնակչության համար համարվում է էթնիկ հիվանդություն և ունի MEFV գենի մուտացիաների կրելիության բարձր հաճախականություն (1 : 3 - 4):
ՊՀ սկսվում է հիմնականում մանկական տարիքում:
Հայաստանում 80-ականներից սկսած երեխաների մոտՊՀ ուսումնասիրությամբ զբաղվել է ԵրևանիՊետական Բժշկական Համալսարանի Մանկաբուժության ամբիոնը, ամբիոնի վարիչ՝ ՌԴ ԲԳԱ թղթ –անդամ, պրոֆեսոր՝ Վ. Ա. Աստվածատրյանի ղեկավարությամբ: Հետագայում`1998թ ՀՀ ԱՆ որոշմամբ կազմավորվել է ՊՀ մանկական հանրապետական կենտրոնը (ՊՀՄՀԿ) „Արաբկիր” ԲՀ - ԵԴԱԻ կազմի մեջ:
ՊՀՄՀ կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է`
Երեխաների շրջանում ՊՀ բարդությունների (ամիլոիդոզի, կպումային հիվանդության) կանխարգելումը հիվանդության դեպքերի վաղ ախտորոշման, դիսպանսեր հսկողության և շարունակական բուժման կազմակերպման միջոցով:
Սկսած 2003թ ՊՀՄՀԿ իրականացնում է “Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը երեխաների շրջանում” երկարատև ծրագիրը, ՀՀ ԱՆ, հովանավորությամբ, համագործակցելով ԵՊԲՀ և ՀՀ Բժշկական գենետիկայի կենտրոնի/ԲԳԿ/ հետ: 2003թ – 2015թթ ծրագիրը հովանավորվել է նաև “Հովարդ Ղարագյոզյան” սփյուռքահայ բժշկական հասարակական կազմակերպության կողմից։
Ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացվում է ավելի քան 3400 ՊՀ հիվանդ երեխաների դիսպանսեր հսկողությունը և կոլխիցինով անընդհատբուժումը մինչև 18 տարեկան լրանալը (պետական պատվերի ներքո):
ՊՀ ՀՄԿ գործունեության ոլորտները
ՊՀՄՀԿ իրականացնում է մասնագիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով`
Բժշկական`
գ Ներհիվանդանոցային`"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ ստացիոնարի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում իրականացվում է պացիենտների ՊՀ վերջնական ախտորոշումը, սկսվում է կոլխիցինով բուժումը:
գ Արտահիվանդանոցային` իրականացվում է
ՊՀ Դիսպանսեր հսկողություն
ՊՀ հիվանդ երեխաների դիսպանսեր հսկողությունը իրականացվում է ՊՀ ՀՄԿ կազմի մեջ ընդգրկված դիսպանսերում /ՊՀ դիսպանսեր կաբինետ?/, պետական պատվերի ներքո; Ներկայումս դիսպանսերում ընդգրկված են 3450 մինչև 18 տարեկան ՊՀ պացիենտներ; ՊՀ դիսպանսեր հսկողությունը ընդգրկում է բժշկական խորհրդատվություններ (տարեկան 2-3 անգամ), հետազոտում և կոլխիցինիվ անընդհատ բուժում մինչև 18 տարեկան լրանալը: ՊՀ դիսպանսերում հաշվառված մինչև 18 տարեկան պացիենտներին ՀՀ ԱՆ կողմից անվճար հատկացվում է հայկական արտադրության որակյալ կոլխիցին /Արփիմեդ դեղագործական ֆաբրիկայի/
Ամբուլատոր խորհրդատվություն՝ ՊՀ կասկածելի առաջնային պացիենտների:
Այցեր Հայաստանի մարզերը`ՊՀ կասկածելի հիվանդ երեխաներին նախնական հայտնաբերելու նպատակով և վերջնական ախտորոշման համար ՞Արաբկիր՞ ԲՀ ստացիոնար ուղեգրելու նպատակով:
Գիտական`
գ ՊՀ տարբեր առումների գիտա-հետազոտական ուսւոմնասիրություններ՝
(մասնավորապես՝ կլինիկա-գենետիկական զուգահեռների, համաճարակաբանության, ատիպիկ ընթացքի, այլ իմուն և/կամ իմունաբորբոքային հիվանդությունների հետ զուգակցված դեպքերի հետազոտում; բարդությունների` երիկամների ամիլոիդոզի, կպումային հիվանդության ուսումնասիրում):
գ ՊՀ գիտական ծրագրերի իրականացում և համագործություն ՝ ISSAIDs, PRINTO, PReS, ESPGHAN միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԵՊԲՀ և ԲԳԿ հետ: Մասնավորապես՝ 2013 թ.–ից իրականացվում է ՝“ՊՀ երեխաների շրջանում՝ ատիպիկընացքը, իմուն հիվանդութունների հետ զուգակցված և բարդացած ձևերի կլինիկական և գենետիկական առանձնահտկութունները” թեմանհամատեղ:
գ Մասնակցություն ՊՀ և աուտոբորբոքային հիվանդությունների հետ առնչվող Միջազգային կոնգրեսներին և կոնֆերանսներին
Գիտական հոդվածների տպագրում
Գիտական թեզերի պաշտպանություն
Կրթական, մեթոդական, կազմակերպչական`
գ Արտագնա այցեր ՀՀ տարբեր մարզերը և ԼՂՀ (Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի (ՀՄԱ) և ԵՊԲՀ հետ համատեղ `դասախոսություններ և գործնական պարապմունքներ բուժ. Անձնակազմի համար, զրույցներ ծնողների հետ, բաց դռների օրեր (ՊՀ կասկածելի հիվանդների զննումներ):
գ Մասնակցություն ՀՄԱ մանկաբուժական դպրոցներիև ԵՊԲՀ կոնֆերանսներին (դասախոսություններ, ՊՀ դեպքերի քննարկումներ)
գ ՊՀ մեթոդական գրականության ՝ձեռնարկների, ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրում`
բժիշկների, բուժքույրերի,կլինիկական օրդինատորների համար
(հայ., ռուս. Լեզուներով)
հիվանդների և նրանց ծնողների համար
Լլուսավորչական`
գ Մասնակցություն հեռուստա - ռադիո հաղորդումներում
ՊՀ ՀՄԿ ձեռքբերումները՝
ի շնորհիվ երկարատև գործող ՞Երեխաների շրջանում ՊՀ վաղ ախտորոշման, շարունակական հսկողության և կոլխիցինով կանոնավոր բուժման՞ ծրագրի
գ Հիմնական ձեռքբերումը՝
ՊՀ հիմնական բարդության` երիկամների ամիլոիդոզի դեպքերի հաճախականության կտրուկ և զգալի նվազումը անցած 17 տարվա ընթացքում: Սկսած 2003 մինչ 2020թ ՊՀ պացիենտների միայն 0,075% մոտ է արձանագրվել երիկամային ամիլոոիդոզի բարդություն: Մինչ դեռ ոչ հեռու անցյալում, երբ բացակայում էր կոլխիցինով կանոնավոր բուժումը և հսկողությունը, ամիլոիդոզը հանդիպում էր 16.2% մինչև 15 տարեկան ՊՀ պացիենտների մոտ:
գ ՊՀ դեպքերի վաղ ախտորոշման բարելավում ՝ 2003թ սկսած դիսպանսեր հսկվող մինչև 18 տարեկան ՊՀ պացիենտների ընդհանուր թիվը աճել է 6-7 անգամ (500-ից մինչև 3400 երեխա), իսկ տարեկան գրանցվող նոր դեպքերի քանակը հասնում է մոտ 300-350:
գ Ազգաբնակչության ՊՀ տեղեկատվության և դիմելիության բարելավում :
գ ՊՀ պացիենտների կանոնավոր շարունակական հսկողություն ըստ միջազգային մոտեցումների, ինչպես նաև կոլխիցինով անընդհատ և անվճար բուժման ապահովում (>1 000 000 tab/year; 1mg).
գ Դիսպանսերում ընդգրկված ՊՀ հիվանդ երեխաների ֆիզիկական աճի և զարգացման բարելավում
գ Գենետիկական հետազոտությունների կանոնավոր իրագործում ԲԳԿ-ում
գ ՊՀ ոլորտում համագործակցություն մի շարք միջազգային կազմակերպությունների (PRINTO, ISSAID, PRES, ESPGHAN) և երկրների հետ ( Իտալիա, Ֆրանսիա, Իսրայել):
գ Ատիպիկ ընթացքով ՊՀ և/կամ այլ իմուն հիվանդությունների հետ զուգակցված (ռևմաթոիդ արթրիտ, PFAPA, աղիների բորբոքային հիվանդություն, ցելիակիա, երիկամային ոչամիլոիդային ախտահարում և այլն) ախտորոշում և հսկողություն
ՊՀ հիվանդ երեխաների ախտորոշման, վարման և հսկողության բարելավման ծրագրի իրականացումը. հանդիսանում է
ՀՀ կառավարության (ԱՆ), Սփյուռքի համայքի հետ /Հովարդ կարագյոզյան հիմնդրամ/, ինչպես նաև կրթական (ԵՊԲՀ), գիտա-հետազոտական (ԲԳԿ) և կլինիկական (Արաբկիր Բկ_ԵԴԱԻ ՊՀ ՄՀԿ) կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունք և օրինակ:
ՊՀ ՀՄԿ պլանավորում է՝
1. Շարունակել ՊՀ հիվանդ երեխաների վաղ ախտորոշման և կոլխիցինով կանոնավոր բուժման ծրագիրը, քանի որ հիվանդների թիվը շարունակաբար աճում է:
2. Շարունակել գիտա-հետազոտական աշխատանքները՝
- ՊՀ ատիպիկ ընթացքով դեպքերը, այդ թվում MEFV հետերոզիգոտների կլինիկական և գենետիկական առանձնահատկությունները
- ՊՀ և այլ իմուն և աուտոբորբոքային հիվանդույունների հետ զուգակցված դեպքերը (rheumatoid arthritis, PFAPA, inflammatory bowel disease, celiac disease , vasculitis, nephritis, etc)
3. ՊՀ մանկական ռեհիստրի (գրանցամատյանի) արդիականացում
ՊՀ ՄՀԿ իր ծառայություններն է տրամադրում
մինչև 18 տարեկան ՀՀ քաղաքացի հիվանդներին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված պետական պատվերի շրջանակում
ԱՊՀ երկրների քաղաքացիները սպասարկվում են վճարովի հիմունքներով կամ գործող մարդասիրական ծրագրերի շրջանակում:
երիկամային բարդություններով զուգորդված ՊՀ դեպքերը զուգահեռաբար հսկվում են նաև նեֆրոլոգի կողմից:
Մեր կազմը`
գ Գ.Գ. Ամարյան, ՊՀ ՄՀ Կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ.
գ Ն.Գ. Մկրտչյան, ՊՀ ՄՀԿենտրոնի դիսպանսերի կոորդինատոր, ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
գ Հ.Գ. Սարգսյան, ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
գ Ս.Գ.Սարգսյան, ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.,
“Արաբկիր” ԲԿ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի /ԵԴԱԻ/ ղեկավար
գ Կ.Գ. Միրզաբեկյան, ,Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ.
գ Ռ.Յու.Դավթյան, ,Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի բժիշկ
գ Մ.Մ. Փափազյան, ,Արաբկիրե ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ.
գ Լ.Գալստյան, Ա.Բաբայան,ՊՀ դիսպանսերի բուժքույրեր
Համագործակցություն
գ ՀՀ Առողջապահության նախարարություն (provided free of charge out-patient (dispansery) follow up service of children of NPC FMF until age of 18 y. within the state of beneficial package)
գ 2003 – 2015թթ “Հովարդ Ղարագյոզյան” սփյուռքահայ բժշկական հասարակական կազմակերպություն
գ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ
գ Հայաստանի մանկաբույժների Ասոցիացիա
գ ՀՀ Բժշկական գենետիկայի և առաջնային առողջության պահպանման կենտրոն
գ Հայաստանի Պարբերական հիվանդություն հետազոտող բժիշկների կոնսորցիում
գ ,Արփիմեդե ՓԲԸ
գ Միջազգային կազմակերպություններ
- PRINTO (Pediatric rheumatology international trials organization )
- ISSAID (International Society of Auto inflammatory Diseases)
- PReS (Pediatric Rheumatology European Society)
- ESPGHAN (European Society of Pediatric Gastroenterology, Hepatology, Nutrition)
Գ. Ամարյան 13.07.2021