Համակարգչային շերտագրություն /տոմոգրաֆիա/
Համակարգչային շերտագրություն /տոմոգրաֆիա/

 

Ծառայությունում իրականացվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), որի միջոցով կատարվում են գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի, վերջույթների հետազոտություններ: Համակարգչային տոմոգրաֆիան, ՀՏ-ն, կամ ինչպես ավելի հայտնի է КТ-ն, ներքին օրգանների հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է ռենտգենյան ճառագայթների միջոցով օրգանների շերտավոր պատկերների ստացումը: Հետազոտության ժամանակ ռենտգեն ճառագայթների հոսքը տարբեր անկյուններով ուղղվելով հետազոտվող մասերին՝ տարբեր խտության հյուսվածքների կողմից ենթակվում է մասնակի կամ ամբողջական կլանման, ինչը բերում է նրանց մասնակի կամ ամբողջական թուլացման: Այդ թուլացման տարբերությունը գրանցվում է համապատասխան դետեկտորներով և ենթարկվում համակարգչային մշակման, ինչի արդյունքում ստացվում են պատկերներ: Այդ պատկերները ռեկոնստրուկցիայի ենթարկելուց հետո հնարավորություն է ստեղծվում ստանալ համապատասխան օրգանի եռաչափ պատկերները: Մեր օրերում ՀՏ-ն համավում է գլխուղեղի, թոքերի և միջնորմի, որովայնի օրգանների, սրտի, անոթների և ոսկրերի մի շարք պաթոլոգիաների ախտորոշման առաջնային մեթոդ: