Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառուցվածք է` որպես նեղ մասնագիտական միավոր: ՀՄՊԿ-ում կատարվում է ՀՀ մանկական պաթանատոմիական ծառայության զգալի մասը` սպասարկելով ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բուժհիմնարկները: ՀՄՊԿ-ն նաև մանկական պաթանատոմների վերապատրաստման ուսումնական հիմնարկ է:
Կենտրոնում գործում է դիահերձարան, որտեղ կատարվում են դիահերձումներ և հերձված նյութի ձևաբանական հետազոտություններ` հյուսվածքաբանական, իմունոհիստոքիմիական և բջջաբանական լաբորատորիաներում: Կատարվում է նաև վիրահատական նյութի հյուսվածքի շտապ (cito) հետազոտություն:
Բաժանմունքին կից գործում է սգո ծառայություն, սգո սրահով: