Ախտորոշիչ հետազոտություններ
Ախտորոշիչ հետազոտություններ

Հոսպիտալացված, ինչպես նաև ամբուլատոր գաստրոէնտերոլոգիական պացիենտները հիմնականում հետազոտվում են էնդոսկոպիկ մեթոդով.

  • վերին  և ստորին Էնդոսկոպիա՝ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա բիոպսիաներով, 
  • կոլոնոսկոպիա բիոպսիաներով, 
  • սկլերոթերապիա, լիգավորում, 
  • պոլիպէկտոմիա 
     

Կիառվում են նաև հետևյալ հետազոտությունները.

  • Ռադիոլոգիական
    Ուլտրաձայնային
    Որովայնի խոռոչի և հետորովայնամզային օրգանների
    Դրունքային (պորտալ) համակարգի անոթների դոպլեր հետազոտություն 

    Ռենտգեն
    ստամոքս-աղիքային համակարգի, այդ թվում հեղուկ և այլ  կոնտրաստային նյութերով (օդ, բարիումի սուլֆատ) 
    Համակարգային շերտավորում 
    որովայնի օրգանների
     
  • Լյարդի պունկցիոն բիոպսիա և  բիոպտատների հյուսվածաբանական հետազոտություն 
     
  •  Ընդհանուր լաբորատոր թեստեր
    արյան, մեզի, կղանքի  կլինիկական,  մանրեաբանական, ընդհանուր բիոքիմիական և այլն: 
     
  • Գաստրոէնտերոլոգիական  և լյարդաբանական  հատուկ ախտորոշիչ լաբորատոր թեստեր
  1.  t-TGA IgA (արյան հյուսվածքային տրանսգլուտամինազային IgA դասի հակամարմիններ)՝ Ցելիակիա հիվանդության ախտորոշման համար 
  2.  Արյան իմուն բորբոքային ոչսպեցիֆիկ և սպեցիֆիկ ցուցիչների որոշում (Ig G,M,A; ANA; C3, C4 և այլ ) իմուն/աուտոիմուն բորբոքումը ախտորշելու համար
  3.  Stool-Ag test (կղանքային անտիգեն թեստ), Շնչական Թեստ՝  Helicobacter pylori հայտնաբերման համար 
  4. Ստամոքսի բիոպտատի ցանքս Helicobacter pylori հայտնաբերման և հակաբիոտիկների հանդեպ զգայունությունը որոշելու համար 
  5.  Stool elastase test (կղանքային էլաստազա թեստ )՝ ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկիայի որոշում 
  6.  Stool Calprotectin test (կղանքային կալպրոտեկտին քանակական թեստ )՝աղիների ներլուսանցքային բորոբոքման աստիճանը գնահատելու համար 

Լրացուցիչ հատուկ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում համագործում ենք Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության լիցենզավորված ախտորոշիչ լաբորատորիաների և բժշկական կենտրոնների հետ` ըստ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հաստատված կարգի: