Էնդոկրինոլոգիական ծառայություն
Էնդոկրինոլոգիական ծառայություն

 

Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Էնդոկրինոլոգիայի, հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:

«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և  բուժում է տրամադրում  էնդոկրին խնդիրներով երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ-ին` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ:  Ծրագրի նպատակն է ապահովել շաքարային դիաբետով երեխաներին մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության արդյունքում առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով:
Ծրագրի շրջանակում հիմնադրվել է Շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը:  

Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի  մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում կազմակերպվող ֆիզիկական և տարբեր այլ զարգացման ու ժամանցային վարժանքների:

Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:

2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում  կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով:  Բոլոր հայտնաբերված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ «Արաբկիր» ԲՀ-ում:


 

Տեսակներ
Դիսպանսեր
Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում