Մատուցվող ծառայությունները
Մատուցվող ծառայությունները

Վիրաբուժության բաժանմունքը ծառայություններ է տրամադրում հետևյալ խնդիրների դեպքում.

  • լեղուղիների աթրեզիա,
  • լեղածորանի կիստա,
  • անալ հատվածի և ուղիղ աղիքի զարգացման արատներ,
  • նեկրոտիզացնող էնտերոկոլիտ,
  • որովայնային  պատի զարգացման խանգարումներ,
  • հիպերտրոֆիկ պիլորոստենոզ,
  • որովայնի խոռոչի օրգանների` վիրաբուժական միջամտություն պահանջող    խնդիրներ,
  • աճուկային և պորտային ճողվածքներ,
  • ապենդիցիտ,
  • Հիրշպռունգի հիվանդություն,
  • փայծաղի` վիրաբուժական միջամտություն պահանջող խնդիրներ,
  • պորտալ հիպերտենզիա,
  • որովայնի խոռոչի օրգանների վնասվածքներ,
  • որովայնի խոռոչի օրգանների` անհետաձգելի վիրաբուժական միջամտություն  պահանջող խնդիրներ,
  • երիկամի փոխպատվաստում:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի ծառայությունը խնամք և բուժում է տրամադրում թե’ մեծահասակներին, և թե’ նորածիններին, երեխաներին և դեռահասներին:

Մարդկանց մոտ  տարածված է այն թյուր կարծիքը, թե ուրոլոգիական խնդիրներ են ունենում բացառապես տղաները կամ տղամարդիկ: Սակայն պետք է նշել, որ ուրոլոգիան զբաղվում է հավասարապես թե՛ արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների վիրաբուժական հիվանդություններով, ինչպես նաև տղամարդկանց սեռական (վերարտադրողական) օրգանների խնդիրներով:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի ստորաբաժանման առաքելությունն է տրամադրել լիարժեք և մասնագիտորեն անաչառ ուրոլոգիական ծառայություններ՝  եվրոպական ու ամերիկյան ուրոլոգիական ընկերակցությունների կողմից հաստատված չափանիշներին և ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  ուրոլոգիայի թիմն հատուկ ուշադրություն է դարձնում հնարավորինս փոքրածավալ վիրաբուժական միջամտությամբ բուժում ապահովելուն՝ ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի ուրոլոգիական խնդիրների դեպքում: Այստեղ ուրոլոգները կանոնավոր կերպով վերապատրաստվում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առաջատար բժշկական կենտրոններում և կուտակած փորձն ու հմտությունները հաջողությամբ կիրառում Հայաստանում: Ուրոլոգները սերտորեն համագործակցում են այլ բժիշկների հետ՝ բարդ խնդիրների դեպքում համալիր բուժումն ապահովելու նպատակով: