Մասնագիտացման ոլորտներ
Մասնագիտացման ոլորտներ

Ուրոլոգիական խնդիրները, որոնք ախտորոշվում և բուժվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում` ըստ ենթախմբերի.


 Մանկական ուրոլոգիա

  • երիկամների և միզածորանների անոմալիաներ
  • բնածին հիդրոնեֆրոզ ավազան-միզածորանային հատվածի նեղացման պատճառով
  • միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս/հետհոսք
  • միզապարկի էքստրոֆիա
  • հետին միզուկի կափյուրներ (կափույր)
  • հիպոսպադիա
  • էպիսպադիա 
  • կրիպտորխիզմ (ամորձիների բացակայությունը փոշտում) 
  • միզասեռական համակարգի վնասվածքներ
  • միզասեռական համակարգի նորագոյացություններ
  • միզաքարային հիվանդություն
  • անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական խնդիրներ
  • միզարձակության խանգարումներ
  • միզապարկի նեյրոգեն ախտահարումներ
  • երիկամի փոխպատվաստում

Մեծահասակների ուրոլոգիա 

  • միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդություններ, այսինքն` երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, ամորձիների չարորակ նորագոյացություններ,
  • տղամարդկանց ստորին միզուղիների հիվանդություններ, այդ թվում` շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ գերաճ), միզուկի նեղացումներ, ամորձիների ջրգողություն
  • միզաքարային հիվանդություն` միզասեռական համակարգի տարբեր հատվածներում առաջացած քարեր, սկսած երիկամներից մինչև միզուկ կամ դրա արտաքին բացվածք
  • երիկամների հիվանդություններ. կիստաներ, կնճռոտում, հիդրոնեֆրոզ` ավազան-միզածորանային հատվածի նեղացման հետևանքով, բարորակ նորագոյացություններ
  • միզասեռական համակարգի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վարակներ, սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, ցիստիտ, միզուկի, ամորձիների և մակամորձիների բորբոքում
  • քրոնիկական կոնքային ցավի համախտանիշ` պրոստատիտի, (շագանակագեղձի բորբոքում), միզուկի, միզապարկի բորբոքման արդյունքում
  • միզասեռական համակարգի բնածին արատներ
  • միզասեռական համակարգի վնասվածքներ
  • անդրոլոգիա և տղամարդու ամլություն` կատարում ենք սեռական ոլորտի խանգարումների հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական շտկում, ներառյալ էրեկցիայի խանգարումները և իմպոտենցիան, սերմի որակական շեղումների շտկում` պայմանավորված հորմոնալ խնդիրներով, վիրաբուժական և բորբոքային հիվանդություններով (օրինակ` երակների լայնացում կամ վարիկոցելե)
  • կանանց ուրոլոգիա` մեր մասնագիտության այն ուղղությունն է, որի ուշադրության կենտրոնում են  կանանց ուրոլոգիական խնդիրները, կանանց անմիզապահությունը և ուրոլոգիային առնչվող կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումները
  • նեյրոուրոլոգիա` միզարձակության շեղումներ` պայմանավորված նյարդային համակարգի խանգարումներով, ուրոդինամիկ հետազոտություն
  • երիկամի փոխպատվաստում