Հետազոտություններ և միջամտություններ
Հետազոտություններ և միջամտություններ


Արտահիվանդանոցային հետազոտություններ
 

  • Բոդիպլետիզմոգրաֆիա. արտաքին շնչառական ֆունկցայի հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս պարզելու թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները` օբյեկտիվ ձևով: Օգտագործվում է քրոնիկ թոքային հիվանդությունների ախտորոշման և վերահսկման ընթացքում, այնպիսիք, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, մուկովիսցիդոզը, առաջնային ցիլիար դիսկինեզիան, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը:
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստ. օգտագործվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմա ախտորոշելու համար և կարևոր է հատկապես սպորտով զբաղվող կամ ակտիվ ֆիզիկական կյանք վարող այն մարդկանց համար, որոնք ունենում են շնչառության սահմանափակում ակտիվության դեպքում: Թեստի ընթացքում պացիենտը ստանդարտացված պայմաններում կատարում է ֆիզիկական վարժանք, այնուհետև ստուգվում են շնչառության դինամիկ ծավալները:
  • Սիրտ-թոքային ծանրաբեռնվածության թեստ. թեստի միջոցովստուգվում են շնչառության, սրտի աշխատանքը և մետաբոլիկ որոշակի ցուցանիշներ` հենց ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում: Այն հնարավորություն է տալիս պարզելու, թե որ օղակում առկա խնդիրներով է պայմանավորված ֆիզիկական ակտիվության սահմանափակումը: Անփոխարինելի է սպորտային բժշկության մեջ (չափվում է նաև VO2 max-ը օբյեկտիվ ձևով), ծանր շնչառական խնդիրներով, սրտի արատով կամ քրոնիկ շնչառական հիվանդություններով պացիենտների վերականգնողակական ծրագիրը մշակելու համար:
  • Արտաշնչական NO թեստ. ստուգում է արտաշնչած օդում բորբոքային բիոմարկերների առկայությունը: Թեստը մտնում է բրոնխիալ ասթմայի ախտորոշման հետազոտությունների փաթեթի մեջ:
  • Քթային NO թեստ. այս հետազոտությունը համարվում է սկրինիգային թեստ առաջնային ցիլիար դիսկինեզիա կոչվող հիվանդության ախտորոշման համար: Դա շնչուղիների՝ գենետիկ ծագման քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է կրկնվող թոքաբորբոր, սինուսիտներ, քրոնիկ հազ և այլ ախտանշաններ:
  • Մետախոլինային պրովոկացիոն թեստ. ստուգում է շնչուղիների գերզգայունությունը: Թեստը մտնում է բրոնխիալ ասթմայի ախտորոշման հետազոտությունների փաթեթի մեջ:
  • Մաշկային պրիկ թեստեր` տարբեր ստանդարտացված ալերգեններով (ինհալացիոն, սննդային, այլ). ստուգում են ալերգիկ սենսիբիլիզացիայի առկայությունը տարբեր ալերգենների նկատմամբ:
  • Մաշկային պրիկ թեստեր թարմ սննդով. ստուգում են սենսիբիլիզացիայի առկայությունը թարմ սննդի նկատմամբ:
  • Մաշկային պրիկ թեստեր դեղորայքով. ստուգում են անհապաղ տիպի գերզգայունությունը դեղորայքների նկատմամբ:
  • Ալերգենների մոլեկուլային դիագնոստիկա (իրականացվում է իմունոլոգիական լաբորատորիայում). համարվում է ալերգիկ սենսիբիլիզացիայի ախտորոշման «ոսկե ստանդարտը»: Հնարավորություն է տալիս ախտորոշել սենսիբիլիզացիան ինչպես ամբողջական ալերգենների, այնպես էլ՝ դրանց կոմպոնենտների նկատմամբ, խաչաձև ալերգիաները, ինչպես նաև ընտրել ճիշտ լուծույթներ` ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիայի համար:
  • Քրտնային թեստ. ախտորոշիչ թեստ է ցիստիկ ֆիբրոզ (կամ մուկովիսցիդոզ) հիվանդության համար:
     

Հիվանդանոցային հետազոտություններ
 

  • Սննդային պրովոկացիոն թեստ թարմ սննդով. սննդային ալերգիաների ախտորոշման «ոսկե ստանդարտը» համարվում է սննդային պրովոկացիոն թեստը: Միայն ալերգիկ սենսիբիլիզացիայի ստուգումը բավարար չէ սննդային ալերգիա ախտորոշելու համար:
  • Դեղորայքային պրովոկացիոն թեստ. դեղորայքային ալերգիայի ախտորոշման «ոսկե ստանդարտը» հանդիսանում է դեղորայքային պրովոկացիոն թեստը: Ոչ մի այլ թեստ հնարավորություն չի տալիս համապարփակ ձևով գնահատել տարբեր մեխանիզմնեով առաջացող դեղորայքային գերզգայունության ռեակցիաները:
  • Մանկական դիագնոստիկ ֆիբրոբրոնբխոսկոպիա. շնչուղիների գնահատման օբյեկտիվ հետազոտման մեթոդ է, որն օգտագործվում է տարբեր քրոնիկ թոքային հիվանդությունների ախտորոշման և վարման համար:
     

Բուժական միջամտություններ, այլ ծառայություններ
 

  • Ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիա. շնչառական և միջատի թույնի նկատմամբ ալերգիաների բուժման ժամանակակից մոտեցում է, որը հնարավորություն է տալիս մինչև անգամ ամբողջությամբ ազատվել ալերգիայից:
  • Կենսաբանական ագենտների ներարկումներ. ծանր ասթմայի, քրոնիկ եղնջացանի կամ այլ ծանր հիվանդությունների դեպքում օգտագործվող դեղորայքներ են, որոնց ներարկումը պետք է իրականացվի հիվանդանոցում և պացիենտները ներարկումից հետո որոշ ժամանակ մնան հսկողության տակ:
  • Բրոնխիալ ասթմայի վերահսկման ծրագիր. «Արաբկիր» ԲՀ-ում գործում է բրոնխիալ ասթմայի դիսպանսեր, որտեղ պացիենտներն ախտորոշվում և մինչև 18 տարին լրանալը կանոնավոր հսկվում են նեղ մասնագիտացում ունեցող բժշկի կողմից:
  • Ժառանգական անգիոէդեմայի ծրագիր. «Արաբկիր» ԲՀ-ում գործում է ժառանգական անգիոայտուցի դիսպանսեր, որտեղ պացիենտներն ախտորոշվում և մինչև 18 տարին լրանալը կանոնավոր հսկվում են նեղ մասնագիտացում ունեցող բժշկի կողմից, սրացումների դեպքում հոսպիտալացվում և ստանում են համապատասխան բուժում:
  • Շնչուղիների քրոնիկ հիվանդությունների վերահսկման ծրագիր. «Արաբկիր» ԲՀ-ում գործում է շնչուղիների քրոնիկ հիվանդությունների դիսպանսեր, որտեղ պացիենտները ախտորոշվում և մինչև 18 տարին լրանալը կանոնավոր հսկվում են նեղ մասնագիտացում ունեցող բժշկի կողմից, սրացումների դեպքում հոսպիտալացվում և ստանում են համապատասխան բուժում: Այդ հիվանդություններից են ցիստիկ ֆիբրոզը, առաջնային ցիլիար դիսկինեզիան, բրոնխոէկտազները: Դիսպանսեր հսկվում են նաևշնչուղիների զարգացման արատներով պացիենտները` վիրահատությունից հետո:
  • Առաջնային իմունոդեֆիցիտների վարման ծրագիր. «Արաբկիր» ԲՀ-ում գործում է առաջնային իմունոդեֆիցիտների դիսպանսեր, որտեղ պացիենտները ախտորոշվում և մինչև 18 տարին լրանալը կանոնավոր հսկվում են նեղ մասնագիտացում ունեցող բժշկի կողմից, սրացումների դեպքում հոսպիտալացվում և ստանում են համապատասխան բուժում:

    Մեծահասակների ծառայություն. շնչառական և ալերգոլոգիական լաբորատորիաների բոլոր ծառայությունները գործում են նաև մեծահասակների համար: Մեծահասակների համար իրականացվում են նաև ամբուլատոր խորհրդատվություններ: