Հիվանդություններ
Հիվանդություններ
  • ալերգիկ դերմատիտներ

    Ալերգիկ կոնտակտային դերմատիտը առաջանում է  այն ժամանակ, երբ մի նյութ, որի նկատմամբ դուք զգայուն եք (ալերգեն), ձեր մաշկի վրա առաջացնում է իմունային ռեակցիա: Այն սովորաբար ազդում է միայն այն հատվածի վրա, որը շփվել է այդ ալերգենի հետ: Սակայն նման ռեակցիա կարող է հարուցվել այնպիսի նյութի միջոցով, որը օրգանիզմ է մուտք գործել սննդի, բույրերի, դեղորայքի հետ կամ բժշկական կամ ատամնաբուժական միջամտությունների ընթացքում (համակարգային կոնտակտային դերմատիտ):
    Դուք կարող եք ձեռք բերել գերզգայունություն ուժեղ ալերգենի նկատմամբ մեկ անգամյա շփումից, ինչպիսին է թունավոր բաղեղը։ Թույլ ալերգենների նկատմամբ գերզգայունության առաջացումը կարող է տևել տարիներ և պահանջել բազմակի շփումներ ալերգենի հետ։ Մի նյութի նկատմամբ ալերգիա զարգացնելուց հետո, դրա փոքր քանակությունը նույնիսկ կարող է դրսևորվել ալերգիայի տեսքով։

    Ե՞րբ դիմել բժշկի
    Դիմեք Ձեր բժշկին, եթե
    Ցանն առաջացնում է քնի խանգարումներ կամ ազդում է Ձեր առօրյա գործունեության վրա,
    Ցանն առաջանում է հանկարծակի, ցավոտ է, ունի ծանր ընթացք կամ տարածուն բնույթ,
    Դուք ամաչում եք Ձեր մաշկի տեսքից,
    Չկան ցանի լավացման նշաններ երեք շաբաթվա ընթացքում,
    Ցանն ախտահարում է դեմքը կամ սեռական օրգանները։
    Անհապաղ դիմեք բժշկի, հետևյալ իրավիճակներում
    Կարծում եք, որ ցանն ինֆեկցված է։ Դրա մասին կարող են վկայել վերքերի թարախակալումը և բարձր ջերմությունը։
    Եթե քթից, աչքերից և բրոնխային արտադրությունն ունեն բորբոքային բնույթ և ասոցացված են շնչական ալերգենի հետ։
    Եթե նկատում եք բերանի և մարսողական ուղու այլ հատվածների ախտահարում։
     

  • ալերգիկ ռինոկոնյուկտիվիտներ
    Ալերգիկ ռինոկոնյունկտիվիտը ալերգիկ ռեակցիա է շնչական ալերգենների նկատմամբ, ինչպիսիք են ճիլը կամ աշորան սեզոնային ալերգիաների դեպքում, կամ  փոշին և կենդանական ալերգենները՝ շուրջտարյա ալերգիաների դեպքում: Ալերգիկ ռինիտը երբեմն կոչվում է ,խոտի տենդե, հատկապես երբ պայմանավորված է սեզոնային ալերգեններով: Այս հիվանդության ախտանիշներից շատերն ընդհանուր են շնչառական վիրուսների ախտանիշների հետ։ Սակայն ի տարբերություն շնչառական վիրուսների, ալերգիկ ռինոկոնյունկտիվիտների հիմքում ընկած է իմուն համակարգի գերզգայունությունն օտար մասնիկների նկատմամբ։ Ռինիտը բնութագրվում է հետևյալ ախտանիշներից մեկով կամ մի քանիսով ՝ քթի փակվածություն, քթահոսություն, հետքթային կաթիլի ախտանիշ, փռշտոց, կարմիր աչքեր (կոնյունկտիվիտ) և քթի կամ աչքերի քոր:
    Ե՞րբ դիմել բժշկի
    Դիմեք Ձեր բժշկին, եթե
    Չեք նկատում ախտանիշների թուլացում օրերի ընթացքում
    Հակաալերգիկ դեղերը չունեն ազդեցություն հիվանդության ընթացքի վրա
    Դուք ունեք այլ հիվանդություններ, որոնք կարող են բարդանալ, օրինակ՝ քթի պոլիպ, ասթմա կամ հարքթային ծոցերի հաճախակի կրկնվող վարակներ։
     
  • ալերգիա միջատի խայթոցի նկատմամբ
    Միջատների թույնի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները առաջացնում են խայթոցի կամ խայթոցի շուրջ մաշկի ուռածություն: Այտուցը հաճախ ունի ավելի քան 10 սմ տրամագիծ և տևում է ավելի քան 24 ժամ: Այն սովորաբար առաջացնում է անհանգստություն, քոր կամ այրոցի զգացողություն։
    Ալերգիկ ռեակցիան կարող է ազդել նաև ամբողջ մարմնի վրա: Սա հայտնի է որպես անաֆիլակտիկ շոկ։  Այն երբեմն կարող է ունենալ մեղմ ընթացք, սակայն կարող է նաև կյանքին վտանգ սպառնալ: Ավելի մեղմ ռեակցիաներին են պատկանում եղնջացանը, ամբողջ մարմնի քոր, գլխապտույտ, ստամոքսի և աղիքների հետ կապված խնդիրներ և սրտխառնոց: Մարդիկ կարող են նաև ընդհանուր առմամբ թույլ զգալ, այտուցված դեմք կամ ձեռքեր ունենալ կամ ունենալ կուլ տալու խնդիրներ :
    Ալերգիկ ռեակցիաները սովորաբար տեղի են ունենում խայթոցից անմիջապես հետո: Սակայն հազվադեպ դեպքերում դրանք կարող են առաջանալ մի քանի ժամ անց: Երբեմն անաֆիլակտիկ շոկի ախտանիշները սկզբում լավանում են, իսկ հետո ութ ժամվա ընթացքում կրկին վերադառնում:
     
  • անաֆիլաքսիա
    Անաֆիլաքսիան
    ծանր, կյանքի համար պոտենցիալ վտանգավոր ալերգիկ ռեակցիա է: Այն կարող է առաջանալ վայրկյանների կամ րոպեների ընթացքում այն բանի ազդեցությունից, որի նկատմամբ անձն ունի ալերգիա, ինչպիսիք են գետնանուշը կամ մեղվի խայթոցը:
    Անաֆիլաքսիան իմունային համակարգի միջոցով հանգեցնում է կենսաբանական միջնորդանյութերի մեծ քանակություններով ձերբազատման, որը կարող է դառնալ շոկի պատճառ, հանգեցնել զարկերակային արյան ճնշման հանկարծակի անկման, և շնչուղիների նեղացման՝ խանգարելով շնչառությունը: Նշանները և ախտանիշները ներառում են արագ, թույլ պուլս, մաշկի ցան, սրտխառնոց և փսխում: Սովորաբար անաֆիլաքսիան հարուցվում է սննդով, դեղորայքով, միջատների թույնով և լատեքսով:
    Անաֆիլաքսիան պահանջում է էպինեֆրինի ներարկում և հիվանդի շտապ տեղափոխում հիվանդանոց։ Եթե չունեք էպինեֆրինի ինքնաներարկիչ, ապա պետք է անմիջապես դիմեք բժշկի։ Եթե անաֆիլաքսիան անհապաղ չի բուժվում, դա կարող է լինել մահացու:
    Ե՛ղեք պատրաստված
    Եթե նույնիսկ շատ ուշադիր եք, այնուամենայնիվ որոշ իրավիճակներում կարող եք ունենալ շփում Ձեր ալերգենի հետ։ Այդ իսկ պատճառով, միշտ Ձեզ մոտ ունեցեք դեղորայք, և ճանաչեք անաֆիլաքսիայի դրսևորումները։
     
  • առաջնային իմունոդեֆիցիտներ
    Առաջնային իմունոդեֆիցիտներն
    ավելի քան 350 հազվադեպ, քրոնիկ հիվանդություն ընդգրկող խումբ են, որոնք ուղեկցվում են իմուն համակարգի այս կամ այն օղակում ֆունկցիաների խանգարմամբ։ Այս հիվանդությունները պայմանավորված են ժառանգական դեֆեկտներով, դրանց մի խումբը դրսևորվում է նորածնային կամ վաղ մանկական  հասակում, սակայն այս հիվանդությունները կարող են ախտահարել յուրաքանչյուրին, անկախ տարիքից և սեռից։ Որոշ իմունոդեֆիցիտների ժամանակ ախտահարվում է իմուն համակարգի մեկ օղակը, իսկ մի մասի դեպքում էլ մի քանի օղակները միաժամանակ։ Դրանով պայմանավորված այս հիվանդությունների դրսևորումները կարող են տարբերվել, սակայն դրանք ունեն մեկ ընդհանրություն՝ ուղեկցվում են իմուն համակարգի թերֆունկցիայով, որն էլ այս հիվանդներին դարձնում է ընկալունակ վարակների նկատմամբ։ Առաջնային իմունոդեֆիցիտներով հիվանդներն ամբողջ կյանքի ընթացքում ունեն վարակների ձեռքբերման բարձր հավանականություն, ինչն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հիվանդությունների առաջացմամբ և բազմաթիվ հոսպիտալացումներով։ Բարեբախտաբար ժամանակակից բժշկության շնորհիվ, առաջնային իմունոդեֆիցիտով բազմաթիվ հիվանդներ ապրում են ազատ և լիարժեք կյանքով։
     
  • առաջնային ցիլիար դիսկինեզիաներ
    Առաջնային ցիլիար դիսկինեզիան խանգարում է, որը բնութագրվում է շնչուղիների քրոնիկ ինֆեկցիաներով, աննորմալ դիրքավորված ներքին օրգաններով և երեխաներ ունենալու անկարողությամբ (անպտղություն): Այս հիվանդության հիմքում ընկած են թարթիչների (ցիլիաներ) և մտրակների շարժողականության խանգարումները։ Ցիլիաները մանրադիտակային, թարթչանման ելուստներ են, որոնք դուրս են գալիս բջիջների մակերևույթից: Դրանք հայտնաբերվում են շնչուղիների, վերարտադրողական համակարգի և այլ օրգանների ու հյուսվածքների մակերևույթին: Մտրակները պոչաձև կառույցներ են բջիջների մակերեսին:
    Շնչառական ուղիներում, ցիլիաները կատարում են առաջ ուղղված շարժումներ`լորձը մղելով դեպի կոկորդ։ Լորձի այս շարժումը օգնում է վերացնել թոքերից հեղուկը, մանրէները և մասնիկները: Առաջնային ցիլիար դիսկինեզիա ունեցող նորածինների մեծ մասը ծնվելիս ունենում են շնչառության խնդիրներ, ինչով ենթադրվում է, որ ցիլիաները կարևոր դեր են խաղում թոքերից պտղաջրերի մաքրման գործում: Սկսած վաղ մանկությունից, տուժած անհատներն ունենում են շնչառական համակարգի հաճախակի վարակներ: Ցիլիաների թերֆունկցիայի արդյունքում, մանրէներն ու լորձը մնում են շնչուղիներում՝ առաջացնելով շնչական վարակներ։ Առաջնային ցիլիար դիսկինեզիա ունեցող մարդիկ ունենում են նաև շուրջտարյա քթի փակվածություն և քրոնիկ հազ:
     
  • ատոպիկ դերմատիտ
    Ատոպիկ դերմատիտը (էկզեմա)
    մի վիճակ է, որն ուղեկցվում է մաշկի կարմրությամբ և քորով։ Հիվանդությունն առավել բնորոշ է մանկական հասակին, սակայն կարող է դրսևորվել ցանկացած տարիքում։ Ատոպիկ դերմատիտին բնորոշ են երկարատև (քրոնիկ) ընթացքը և պարբերական սրացումները։ Այն կարող է ուղեկցել  այլ ատոպիկ հիվանդություններին, ինչպիսիք են ալերգիկ ռինիտը և ասթման։ 
    Դեռևս չկան ատոպիկ դերմատիտի վերջնական բուժման մեթոդներ։ Սակայն մաշկի խնամքը և առկա բուժական միջոցների կիրառումը կարող են թեթևացնել քորը և կանխել հետագա սրացումները։ Նման միջոցառումների թվին են պատկանում, օրինակ՝  մաշկը չորացնող օճառներից խուսափելը, մաշկի կանոնավոր խոնավեցումը և դեղորայք պարունակող քսուքների կիրառումը։
    Ե՞րբ դիմել բժշկի
    Դիմե՛ք բժշկին, եթե Դուք կամ Ձեր երախան ունի՝
    Հիվանդությամբ պայմանավորված անհարմարության զգացում, որը խանգարում է քունը և ազդում ամենօրյա ակտիվության վրա,
    Մաշկային ինֆեկցիա՝ մաշկի վրա առկա են կարմիր բծեր, թարախ, դեղին կեղևներ,
    Կայուն ախտանիշներ, տան պայմաններում ստացած բուժման ֆոնին։
    Անհապաղ դիմեք բժշկի, եթե Ձեր երեխայի ցանն ունի ինֆեկցված պատկեր և նա ջերմում է։
     
  • բրոնխիալ ասթմա
    Ասթման
    մի վիճակ է, որն ուղեկցվում է բրոնխների նեղացումով, այտուցով և լորձի գերարտադրությամբ։ Սա կարող է առաջացնել դժվարաշնչություն և դրսևորվել հազով, սուլող խզզոցներով և հևոցով։
    Որոշ մարդկանց մոտ ասթման կարող է ունենալ թեթև ընթացք, իսկ որոշ մարդկանց մոտ կարող է հանդիսանալ լուրջ խնդիր, որը խանգարում է առօրյա գործունեությանը և ընթանալ կյանքին սպառնացող սրացումներով։ Ասթման չունի արմատական բուժում, սակայն դրա ախտանիշները կարող են ենթարկվել հսկողության։ Քանի որ ասթմային բնորոշ է ընթացքի փոփոխականությունը, անհրաժեշտ է բուժման ընթացքում բուժող բժշկին մշտապես տեղյակ պահել ախտանիշների սրացման մասին և անհրաժեշտության դեպքում վերսկսել բուժումը։
    Ե՞րբ դիմել բժշկին
    Անհապաղ դիմեք բժշկին 

    Ասթմայի ծանր սրացումների ժամանակ, քանի որ դրանք կարող են ունենալ անբարենպաստ ելք։
    Կապ հաստատեք Ձեր բժշկի հետ, երբ նկատում եք ախտանիշների վատացում, ինչպես նաև երբ անհետաձգելի բուժօգնություն ստանալու կարիք կա։
    Ասթմայի սրացման նշաններն են՝ 
    Կտրուկ առաջացած հևոց և սուլող շնչառություն,
    Վիճակը շարունակում է մնալ ծանր կարճատև ազդեցության բետա-միմետիկների օրինակ՝ Սալբուտամոլի կիրառումից հետո,
    Հևոց, որն առաջանում է չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
     
  • դեղորայքային գերզգայունություն
    Դեղորայքային գերզգայունությունը
    դեղորայքի նկատմամբ, իմուն-միջնորդված ռեակցիա է։ Դեղորայքային գերզգայունության առավել տարածված նշաններն են եղնջացանը, այլ բնույթի ցաները և տենդը։ Դեղորայքային գերզգայունության ծանր ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս դեղորայքի կիրառումից մեկ ժամվա ընթացքում։
    Այլ դրսևորումները, հատկապես ցանը կարող են առաջանալ ժամեր, օրեր նույնիսկ շաբաթներ անց։ Առավել հազվադեպ դիտվող ռեակցիաները դրսևորվում են օրեր ու շաբաթներ անց, և կարող են պահպանվել նույնիսկ դեղորայքը դադարեցնելուց հետո։ 
    Նման ռեակցիաների թվին են դասվում՝
    Շիճուկային հիվանդությունը, կարող է դրսևորվել տենդով, հոդացավերով, ցանով, այտուցով և սրտխառնոցով
    Դեղորայքային սակավարյունություն, արյան կարմիր բջիջների քանակի քչացում, որն ուղեկցվում է թուլությամբ, անկանոն սրտի զարկերով և հևոցով։ 
    Դեղորայքային ցան էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներով (ԴՑԷՀԱ), որը հանգեցնում է ցանի առաջացման, արյան սպիտակ բջիջների քանակի ավելացման, տարածուն այտուցի, ավշային հանգույցների մեծացման և քնած հեպատիտների ակտիվացման։
    Երիկամների բորբոքում (նեֆրիտ), ուղեկցվում է տենդով, արյունամիզություն, տարածուն այտուց։
    Ե՞րբ դիմել բժշկի
    Դիմեք բժշկին, եթե նկատում եք ծանր ռեակցիայի նշաններ կամ անաֆիլաքսիայի նշաններ, դեղորայքի  ընդունումից հետո։
  • երեխաների թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ
    Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունը
    մեկ հիվանդություն չէ, այլ, թոքերի հազվագյուտ հիվանդությունների խումբ է, որոնց դրսևորումները  կարող են լինել թեթևից մինչև ծանր և ուղեկցվել դժվարաշնչությամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ այս հիվանդությունների ժամանակ խանգարվում է թթվածնի և ածխաթթու գազի փոխանակությունը, ինչպես նաև տեղի ունենում հեղուկի և կենսաբանական ակտիվ նյութերի կուտակում թոքի հյուսվածքում։ 
    Չնայած նրա, որ այս խմբում ընդգրկված են բազմաթիվ հիվանդություններ, այնուամենայնիվ դրաքն ունեն ընդհանուր դրսևորումներ։ 
    Հիվանդություններին բնորոշ ախտանիշներն են՝ 
    Հաճախաշնչությունը և հևոցը, 
    Շնչառությունը օժանդակ մկանների մասնակցությամբ,
    Անբավարար փարթամությունը,
    Խզզոցները և սուլող շնչառությունը՝ թոքերի աուսկուլտացիայի ժամանակ,
    Հաճախակի կրկնվող բրոնխիտներ, թոքաբորբեր և հազի էպիզոդներ։
     
  • ժառանգական եւ ոչ ժառանգական անգիոայտուցներ
    Անգիոայտուցը
    վիճակ է, որն ուղեկցվում է փոքր անոթներից հեղուկի անցմամբ հյուսվածքներ, որը առաջացնում է հյուսվածքների այտուց։ Այն ընթանում է կոպերի, շրթունքների, երբեմն նաև ձեռքերի, ոտքերի և արտաքին սեռական օրգանների արտահայտված այտուցով։ Այտուցը It generaովորաբար անցնում է 24 ժամվա ընթացքում։ Առավել հազվադեպ են հանդիպում կոկորդի, լեզվի և  թոքերի այտուցը, սակայն դրանք հիվանդության առավել վտանգավոր դրսևումներն են և կարող են առաջացնել շնչուղիների խցանում։ 
    Ե՞րբ դիմել բժշկի
    Անհապաղ դիմեք բժշկի, եթե ունեք անգիոայտուց և որևէ մեկը ստորև նշված ախտանիշներից
    Թուլություն,
    Սուլող շնչառություն,
    Դժվարաշնչություն,
    Կրծքավանդակում,
    Լեզվի, շրթունքների և դեմքի այտուց։
     
  • նյարդամկանային հիվանդություններին ուղեկցող շնչառական խանգարումներ
    Պրոգրեսիվող նյարդամկանային խանգարումների
     շատ տեսականի բերում են շնչառական մկանների դիսֆունկցիայի, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել շնչառական խնդիրների:
    Օրինակ՝ Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներն ունեն ակտիվության ավելի ցածր մակարդակ, քան երեխաների մեծամասնությունը։ Երբ երեխան ունի դժվարություն խորը ներշնչում և արտաշնչում կատարելու հետ, դա հանգեցնում է շնչուղիներով թոքերի հիպովենտիլյացիայի։ 
    Երբ ​​երեխան խնդիրներ ունի մկանների ֆունկցիան վերահսկելիս կամ կուլ տալիս, առաջանում են դժվարություններ սննդի անցման և շնչուղիներում մնացած նյութերի դուրս բերման հետ, ինչը կարող է նպաստել վարակի զարգացմանը։ Եթե երեխան ունի կառուցվածքային դեֆորմացիա, ինչպիսին է ողնաշարի կորությունը, մկանների տոնը և ծանրությունը կարող են նպաստել կրծքավանդակի պատի դեֆորմացմանը, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել թոքերի սահմանափակ գործառույթի և թոքերի անհավասար ընդարձակման: Երբ շնչառությունը կատարվում է հավելյալ ծանրաբեռնվածությամբ, դա կարող է հանգեցնել շնչառական դիսֆունկցիայի իսկ ծայրահեղ դեպքերում ՝ շնչական անբավարարության։
     

սննդային ալերգիաներ
Սննդի ալերգիան
իմունային համակարգի ռեակցիա է, որը տեղի է ունենում որոշակի սնունդ ուտելուց անմիջապես հետո: Ալերգիա առաջացնող սննդի նույնիսկ փոքր քանակությունը կարող է առաջացնել ախտանիշներ, ինչպիսիք են մարսողական խնդիրները, եղնջացանը կամ շնչուղիների այտուցը: Որոշ մարդկանց մոտ սննդային ալերգիան կարող է առաջացնել ծանր ախտանիշներ կամ նույնիսկ կյանքին սպառնացող ռեակցիա՝ անաֆիլաքսիա:
Ե՞րբ դիմել բժշկի
Դիմեք բժշկի կամ ալերգոլոգի, եթե սննդային ալերգիայի ախտանիշներ ունեք ուտելուց անմիջապես հետո: Հնարավորության դեպքում տեսեք Ձեր բժշկին, երբ ունենում եք ալերգիկ ռեակցիա: Սա կօգնի Ձեր բժիշկին ախտորոշման ընթացքում։
Անհապաղ դիմեք բժշկի, եթե առակա է

  • Զարկերակային ճնշման անկում
  • Հաճախասրտություն
  • Գլխապտույտ և սրտխառնոց
  • Դժվարաշնչություն
     
  • սուր եւ քրոնիկ եղնջացաներ
    Եղնջացանը
    կարմիր, քորով ուղեկցվող ցան է, որն առաջանում է մաշկային ռեակցիայի արդյունքում։ Ցանային էլեմենտները տարբերվում են իրենց չափերով, ձևով, պարբերաբար դրսևորվելու և անհետանալու ժամանակով։ Դա հիվանդության նորմալ ընթացքն է։
    Վիճակը գնահատվում է քրոնիկ եղնջացան, եթե ցանը պահպանվում է վեց շաբաթից ավել և պարբերաբար կրկնվում է ամիսների կամ տարիների ընթացքում։ Հաճախ քրոնիկ եղնջացանի պատճառն անհայտ է։
    Ե՞րբ դիմել բժշկի
    Դիմեք բժշկին, եթե եղնջացանն առաջացնում է արտահայտված անհանգստություն կամ պահպանվում է օրեր շարունակ։
    Անհապաղ դիմեք բժշկի, եթե եղնջացանն ուղեկցվում է անաֆիլաքսիայի այլ նշաններով։
     
  • ցիստիկ ֆիբրոզ
    Ցիստիկ ֆիբրոզը
    ժառանգական խանգարում է, որը ծանր վնաս է հասցնում թոքերին, մարսողական համակարգին և մարմնի այլ օրգաններին: Ցիստիկ ֆիբրոզն ախտահարում է այն բջիջները, որոնք արտադրում են լորձ, քրտինք և մարսողական հյութեր: Այս արտադրուկները սովորաբար ունեն նոսր կոնսիստենցիա, սակայն ցիստիկ ֆիբրոզով հիվանդների մոտ դառնում են խիտ ու կպչուն, խցանելով շնչուղիներն, իսկ մարսողական համակարգում՝ ծորանները։ 
    Շնչական ախտանիշներ
    Հիմնական ախտանիշները պայմանավորված են շնչուղիների խցանմամբ։ Դրանց թվին են դասվում պերսիստենտ, քրոնիկ խիտ լորձով (խորխով) հազը, սուլող խզզոցները, դժվարաշնչությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ անտանելիությունը, կրկնվող շնչական վարակները և քթի փակվաթությունը՝ մածուցիկ արտադրությամբ։
    Մարսողական ախտանիշներ
    Խիտ լորձը խցանում է մարսողական ծորանները, խոչնդոտելով մարսողական հյութերի ացմանը ենթաստամոքսային գեղձից տասներկումատնյա աղիք։ Դա հանգեցնում է թերմարսման և թերներծծման, ինչի արդյունքում ձևավորվում է վատ հոտով, ճարպոտ կղանք։ Երեխաները սովորաբար ունենում են անբավարար փարթամություն, փորկապություն, աղիքային անանցանելիություն, իսկ նորածինները՝ մեկոնիումային անանցանելիություն։
    Ե՞րբ դիմել բժշկի
    Դիմեք բժշկին, եթե Դուք, Ձեր երեխան կամ ընտանիքի մյուս անդամներն ունեն ցիստիկ ֆիբրոզի նշաններ։
    Անհապաղ դիմեք բժշկի, եթե առկա է դժվարաշնչություն։