Հեմոդիալիզի եւ երիկամի փոխպատվաստման բաժանմունք
Հեմոդիալիզի եւ երիկամի փոխպատվաստման բաժանմունք

 «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքը հիմնականում սպասարկում է քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդների, ովքեր ստանում են բուժում ծրագրային հեմոդիալիզով:
          Բաժանմունքը հիմնադրվել է 1990 թ-ին «Սեմռա» հիմնադրամի (Շվեյցարիա) հովանավորությամբ և աջակցությամբ` Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոնեֆրոլոգիական կենտրոնում, որպես մանկական հեմոդիալիզի բաժանմունք: Տարիների ընթացքում Հայ-Շվեյցարական և Հայ-Բելգիական համագործակցության շրջանակներում ընդլայնվել են բաժանմունքի գործառույթները, տեխնիկական հագեցվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռել տրամադրել բարձրակարգ բուժսպասարկում տարիքային բոլոր խմբերի հիվանդներին:
          2013 թվականիի հոկտեմբերից բաժանմունքը անվանվել և այժմ կրում է Բելգիացի գործընկեր` Ժան-Պիեռ Վան Վելեգեմի անունը:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում