Մասնագիտական ոլորտներ
Մասնագիտական ոլորտներ
  •      Քրոնիկ երիկամային հիվանդությամբ հիվանդների հսկողություն և նախապատրաստում ծրագրային հեմոդիալիզի իրականացման համար
  •      Քրոնիկ ծրագրային հեմոդիալիզ
  •      Քրոնիկ հեմոդիալիզ` վճարովի հիմունքներով
  •      Սուր հեմոդիալիզի իրականացում
  •      Պլազմաֆերեզ
  •      Հիվանդների հետազոտություն և նախապատրաստում երիկամի փոխպատվաստման համար
  •      Երիկամի ազգակից դոնորների հետազոտություն և նախապատրաստում
  •      Երիկամ փոխպատվաստված հիվանդների հետվիրահատական ստացիոնար նեֆրոլոգիական հսկողություն
  •      Երիկամ փոխպատվաստված հիվանդների դիսպանսեր հսկողություն

Հեմոդիալիզի բաժանմունքը սերտ համագործակցում է հիվանդանոցում գործող հոգեբանասոցիալական ծառայության և հիվանդանոցային դպրոցի հետ:
Բաժանմունքում կազմակերպվում են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ` բուժանձնակազմի կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով:


Լրացուցիչ տեղեկատվություն
Բաժանմունքում առկա են հեմոդիալիզի 4 սրահներ` երեք փոքր սրահներ (4 հեմոդիալիզի տեղ) և մեկ մեծ սրահ (7 հեմոդիալիզի տեղ):
Հեմոդիալիզի ապարատները` Fresenius 4008 E և Fresenius 4008 F:
Հեմոդիալիզի սեանսներն իրականացվում են երկու հերթափոխով` առավոտյան 8.30-ից և 11.30-ից:
Բաժանմունքում գործում է ջրի մաքրման 2 համակարգ` Fresenius և Gambro: