Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք
Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը ստեղծվել է 1987թ-ին: Մոտ 30 տարվա անխափան աշխատանքի շնորհիվ գրանցվել է մահացելիության ցուցանիշի նվազում՝ 15%-ից մինչև 4%, որը համապատասխանում է եվրոպական ցուցանիշներին: Բաժանմունքն ունի 18 մահճակալ: Այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում ավելիքան 800 պացինետ՝ 28 օրականից մինչև 18 տարեկան։ Բաժանմունքն ունի 6 բժիշկ՝ բաժանմունքի վարիչ, ցերեկային բժիշկ և հերթապահ բժիշկ, ինչպես նաև 16 բուժքույր, որոնք ունեն բարձ մասնագիտական որակավորում և ապահովում են բաժանմունքի 24-ժամյա անխափան աշխատանքը: 


Վերակենդանացման   բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է թթվածնի մատակարարման անհատական կետով, խտացված օդով, արտածծման բացասական ճնշման  համակարգով։


Բաժանմունքը միակն է հանրապետությունում, որը իրականացնում է երեխաների «երիկամ փոխարինող» թերապիա՝ հեմոդիալիզ` վերջին սերնդի սարքավորումներով, և պերիտոնալ դիալիզ։ 
 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում