Կլինիկական վերականգնողական  բաժանմունք
Կլինիկական վերականգնողական  բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կլինիկական վերականգնողական բաժանմունքը տրամադրում է ստացիոնար և ամբուլատոր ծառայություններ զարգացման հապաղումներ, նյարդամկանային, ռևմատոլոգիական, օրթոպեդիկ խնդիրներ ունեցող  երեխաներին և դեռահասներին։ Բաժանմունքը իրականացնում է նաև մեջքի և հոդերի ցավ ունեցող մեծահասակների մանուալ թերապիա։


Հանդիսանալով բազմապրոֆիլային հիվանդանոցի բաժանմունք, ռեաբիլիտացիոն թիմն իր գործունեությունը սկսում է հիվանդության սուր փուլում, դեռևս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իրականացնելով ճիշտ դիրքավորում, շնչառական թերապիա, հոդերի մշակման տեխնիկա, նեյրոզարգացողական բուժում Բոբաթի մեթոդով։ Այս մոտեցումը օժանդակում է հիմնական բուժմանը, արագացնում ապաքինումը և կանխարգելում ոչ ակտիվ վիճակով պայմանավորված երկրորդային բարդությունները։


Վերականգնողական  բուժումը կազմակերպվում է թիմային մոտեցման սկզբունքով։ Թիմում ընդգրկված  են բժիշկ-վերականգնողաբան /մասնագիտացված մանուալ թերապևտ/, ֆիզիկական թերապիստներ, էրգոթերապիստ և լոգոպեդ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի գործընկերների կազմակերպած դասընթացներով, օրինակ,  «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  և Ցյուրիխի (Շվեյցարիա), Kinderspital համալսարանական հիվանդանոցի համագործակցության ծրագրի շրջանակներում: 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում