Ցյուրիխի Մանկական Համալսարանական հիվանդանոցի հետ գործընկերության ծրագիրը, որն ակտիվորեն աջակցության է արժանանում Ցյուրիխի Կանտոնի կողմից՝ պրոֆեսոր Էռնստ Լոյմանի հովանու ներքո, նպաստում է Հայաստանում առողջապահության, մանկաբուժության նոր ճյուղերի զարգացմանը, հիվանդությունների հայտնաբերման արդիական մեթոդների ներդրմանն ու զարգացմանը: 2015 թվականից ի վեր ներդրումները կազմել են 1,580,668 ԱՄՆ դոլար:

          2018 թվականին գործունեությունը հիմնականում ուղղված էր մասնագետների վերապատրաստմանն ու փորձի փոխանակմանը (Ցյուրիխի 24 մասնագետների այց և Հայաստանից 10 մասնագետների վերապատրաստում Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցում): Վերապատրաստման և փորձի փոխանակման հիմնական ուղղություններն էին` անհետաձգելի բուժօգնություն, ճառագայթային ախտորոշում, թոքաբանություն, ալերգոլոգիա, գաստրոէնտերոլոգի, նեֆրոլոգիա, նյարդաբանություն, անեսթեզոլոգիա, աուդիոլոգիա, վերականգնողական բուժօգնություն և այլ:

          Ցյուրիխի հիվանդանոցի հետ համագործակցության ծրագրում կարևոր դեր է խաղում ԱՕԸ (Անմիջական Օգնության Ընկերակցություն) ասոցիացիան, որի գործունեությունն անմիջական ուղղված է հոգեբանական ծառայությանը, հիվանդանոցային դպրոցի և հիվանդների ընտանեկան ծառայություններին:

          Վերապատրաստմանը զուգընթաց Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցը մեծապես աջակցում է «Արաբկիր» բժշկական կենտրոնին նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով ապահովմանը:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել