Բուժքույրական խորհուրդ

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և «Շվեյցարիայի ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի նախաձեռնությամբ բուժքույրական խնամքի որակի բարձրացման, ինչպես նաև բուժքրոջ ինքնավար դերի ամրապնդման նպատակով 2006 թվականից համալիրում ներդրվեցին բուժքույրական շարունակական կրթական ծրագրեր, որոնց իրականացումն ու վերահսկողությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով տնօրնությունը շվեյցարացի գործընկերների հետ համատեղ որոշեց ստեղծել «Բուժքույրական խորհուրդ»:

Բուժքույրական խորհուրդի նպատակներն են`

  • Ստեղծել մշտական գործող բուժքույրական դպրոց։
  • Կրթել և միաժամանակ ծանոթացնել բուժքույրական խնամքի բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին և նորամուծություններին։
  • Նպաստել բուժքույրերի մասնագիտական գիտելիքների և փորձի ընդլայնմանը` բարձրացնելով  մատուցվող խնամքի որակը։
  • Ուսումնասիրել համալիրում առկա կարիքներն  ու առաջարկել տարբերակներ դրանց վերաբերյալ։
  • Կազմակերպել բուժքույրական սեմինարներ։
  • Համագործակցել շվեյցարացի գործընկերների հետ`շարունակելով զարգացնել և ներդնել այլ ծրագրեր։

 

Բուժքույրական խորհուրդը`

Թվով 7 հոգի - առաջին անգամ նշանակվել են տնօրենի կողմից 5 տարի ժամկետով, իսկ հետագայում նաև ըստ կանոնադրության։

Ըստ կանոնադրության ԲԽ-ը կարող է քննարկումներով և առաջարկություններով հանդես գալ տնօրինության կողմից ընդունված որոշումների շուրջ` հայտնելով հիմնավոր պատճառներ և առաջարկներ։

ԲԽ –ը իրավունք ունի քննարկել և ընդունել որոշումներ որոշ հարցերի շուրջ այնուհետև  ներկայացնի տնօրինությանը օրինակ `

  • Քննարկել մասնագիտական անհամաձայնությունները աշխատակիցների միջև /միջին և կրտսեր բուժանձնակազմի/ տալ լուծումներ,կայացնել որոշում,քվեարկել որոշումը և ներկայացնել տնօրենին
  •  Կարող է ընդունել որոշումներ աշխատանքային ուղղեցույցների ստեղծման վերաբերյալ և այլն....

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել