Շվեցարիայի VAD կազմակերպության (այժմյան DAA)  Անմիջական Օգնության Ասոցիացիա` աջակցությամբ Հայաստանում «Արաբկիր» բժշկական համալիրում դեռևս երկրաշարժից հետո հիմնվել է ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունները: Ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայության սկզբունքներից են այցելուներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցություն ցուցաբերելը, իրազեկվածության բարձրացումը այս ոլորտում, թե ինչով կարող են օգնել հոգեբանն ու սոցիալական աշխատողը։

          Շեշտադրումը դրված է աջակցության վրա, դժվար վիճակում հայտնված երեխային և իր ընտանիքին ցուցաբերել բազմակողմանի օգնություն։

          Գործունեության հիմնական ուղղությունը երեխային, նրա ծնողին, ընտանիքի անդամներին խորհրդատվության տրամադրումն է: Մյուս ուղղությունը թերապևտիկ աշխատանքն է, այսինքն, երեխան կարող է առաջին խորհրդատվությունից հետո դեռ մի որոշ ժամանակ հաճախել թերապևտիկ աշխատանքի։ Ծնողների հետ ևս խորհրդատվական ու թերապևտիկ աշխատանք է իրականացվում։ Դիսպանսեր ծառայություններում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների համար ևս գործում է հոգեբանական խորհրդատվութուն, ինչպես նաև կան աջակցության խմբեր: Օրինակ՝ թույլ լսող երեխաների դիսպանսերում հոգեբանը, ինչպես նաև սոցիալական աշխատողը ծնողների հետ անհատական և խմբային աշխատանք են վարում: Նմանատիպ աշխատանք արվում է նաև հիվանդանոցի մնացած բաժանմունքներում:

          Ծառայությունը կայուն պահպանում է իր տեղը հիվանդանոցային համակարգում։ «Արաբկիր» Բժշկական համալիրին կից գործում է առանձին մասնաշենք, որն ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է անհրաժեշտ պարագաներով: Մեր մասնագետները վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով լինում են արտասահմանում (Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա)։ Համագործակցությունները շատ տարբեր են` թրեյնինգներին մասնակցություն, տարբեր երկրների փորձառու մասնագետներնի հետ համատեղ անց են կացնում գիտական և գործնական դասընթացներ:

          Բժշկական համալիրի սոցիալական աշխատողը մատուցում է հետևյալ ծառայությունները`

  • «Վատ լսող երեխաների վերականգնողական կենտրոնի» փոքրիկ շահառուների  լսողական սարքերի ձեռքբերման հարցերում աջակցություն, ուղղորդում բարեգործական կազմակերպություններ, վերականգնողական ծառայություններ, սպորտային, ձեռքի աշխատանքների խմբակներ:
  • Կրթության հարցերի կազմակերպում՝ ներառական հաստատություններում:
  • Ծնողների հետ իրազեկմանն ուղղված անհատական և խմբային սեմինարներ, գրականության տրամադրում
  • Հիվանդանոցի շահառուների  սոցիալական  տարբեր կարիքների (հագուստի, սննդի, տրանսպորտի, «Փարոս» նպաստի, թոշակավորման, զբաղվածության և այլն) կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում, ուղղորդում համապատասխան կառույցներին/տեղական և միջազգային  Հկ-ներ, պետական և ոչ պետական ծառայութուններ,  բարեգործական հիմնադրամներ, իրավապաշտպան կառույցներ և այլն)` շահառուի  մոտ  հիմնախնդիրների լուծման նպատակով:
  • Անհատական և ընտանեկան սոցիալական խորհրդատվություն:

 

Համագործակցություն

Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա:

Կապ մեզ հետ

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 20 20
Հեռ․՝ +374 10 23-68-83 (11-89)
Էլ.փոստ` info@arabkirmc.am

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել