«Արաբկիր» ԲՀԵԴԱԻ-ի կլինիկական վերականգնողական բաժանմունքը տրամադրում է ստացիոնար և ամբուլատոր ծառայություններ զարգացման հապաղումներ, նյարդամկանային, ռևմատոլոգիական, օրթոպեդիկ խնդիրներ ունեցող  երեխաներին և դեռահասներին։ Բաժանմունքը իրականացնում է նաև մեջքի և հոդերի ցավ ունեցող մեծահասակների մանուալ թերապիա։

          Հանդիսանաով բազմապրոֆիլային հիվանդանոցի բաժանմունք, ռեաբիլիտացիոն թիմը  իր գործունեությունը սկսում է հիվանդության սուր փուլում, դեռևս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իրականացնելով ճիշտ դիրքավորում, շնչառական թերապիա, հոդերի մշակման տեխնիկա,նեյրոզարգացողական բուժում Բոբաթի մեթոդով։ Այս մոտեցումը օժանդակում է հիմնական բուժմանը՝արագացնում ապաքինումը և կանխարգելում երկրրորդային բարդությունները պայմանավորված ոչ ակտիվ վիճակով։

          Վերականգնողական  բուժումը կազմակերպվում է թիմային մոտեցման սկզբունքով։Թիմում ընդգրկված  են՝բժիշկ-վերականգնողաբան /արտերկրում մանուալ թերապիայի գծով մասնագիտացած/, ֆիզիկական թերապիստների խումբ, էրգոթերապիստ և լոգոպեդ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան փորձագետների կողմից «Արաբկիր» ԲՀ–ԵԴԱԻ  և Ցյուրիխի (Շվեյցարիա)« Kinderspital» համալսարանական հիվանդանոցի համագործակցության ծրագրի շրջանակներում:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել