ԱրԲեՍ Առողջության Կենտրոնը հիմնադրվել է 1999 թ.-ին  նախկին «Արաբկիր» մանկական հիվանդանոցի շենքի լայնածավալ վերանորոգումից հետո , ինչն իրագործվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի և նրա գործընկերների` Radio-Munot Shaffhausen (Շվեյցարիա), NAF-Belgique Association և SOS-Armenie կազմակերպությունների համատեղ ջանքերով: 2005 թ. ապրիլին բացվեց  ԱրԲեՍ ԱԿ-ի նոր մասնաշենքը՝ Ցերեկային խնամքի կենտրոնը, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար տարբեր առողջական և սոցիալական ծրագրեր (վերականգնողական բուժում, սոցիալական ինտեգրում) իրականացնելու նպատակով: Ցերեկային խնամքի կենտրոնը կառուցվել է շվեցարացի շինարար Լեո Գմյուրի կողմից ՝ VAD ասոցիացիայի (Շվեյցարիա), Armenianos հիմնադրամի (Լիխտենշտեյն), KASA բարեգործական հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել