«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գինեկոլոգիայի ծառայությունն ուղղված լինելով երեխաների, դեռահասների և մեծահասակների առողջության պահպանմանը` իրականացնում է նրանց շրջանում տարածված վերարտադրողական համակարգի հիվանդույթունների կանխարգելում, բուժում և խորհրդատվության տրամադրում: Գինեկոլոգիական ծառայություններ են տրամադրվում, ինչպես առաջին անգամ գինեկոլոգի ծառայություններին դիմող, այնպես էլ արդեն հսկողության տակ  գտնվող երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին:

          Ծառայությունն իրականացնում է նաև դպրոցական տարիքի աղջիկների սեռական դաստիարակության միջոցառումներ, քանի որ առաջին գինեկոլոգիական զննումը հիանալի հնարավորություն է ընձեռում՝ սեռական և վերարտադրողական առողջության մասին դեռահասներին կրթելու, նրանց հուզող հարցերին պատասխանելու և, համապատասխան տեղեկություններ տրամադրելու համար:

Կապ մեզ հետ

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 20 20
Հեռ․՝ +374 10 23-68-83 (21-43)
Էլ.փոստ` info@arabkirmc.am

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել