Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայության դիսպանսերում իրականացվում է խրոնիկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդություններով հիվանդ մինչև 18 տարեկան 267 երեխաների դիսպանսեր հսկողությունը (խորհրդատվություն տարեկան միջինը 3-4 անգամ, հետազոտում, բուժում՝) ՀՀ ԱՆ կողմից սահմանված պետական պատվերի շրջանակներում:
Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կազմում գործող Փոխպատվաստված հիվանդների դիսպանսերում գաստրոէնտերոլոգ Ս.Ա.Փաշինյանը միաժամանակ հսկում է լյարդի փոխպատվաստմանը ենթարկված մեծահասակ հիվանդներին :
Դիսպանսեր հիվանդները համատեղ քննարկվում են նաև ծառայության ղեկավարի հետ: Հիվանդություների սրացման դեպքում դիսպանսեր հիվանդները հոսպիտալացվում են Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ:
Ծառայության բժիշկները «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ կոնսուլտատիվ պոլիկլինիկայում կանոնավոր իրականցվում են նաև առաջնային ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և բուժում /ըստ անհատական գրաֆիկի/:
Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:
Ես ուզում եմ քննարկել