ՇՄԶ ծրագրի շրջանակներում Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կազմակերպում է տարբերդասընթացներ և սեմինարներ Երևանում` մայրաքաղաքի և մարզերի բուժաշխատողների համար, ինչպես նաև մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի տարբեր շրջաններ է գործուղում մասնագետներ` տեղում դասընթացների, սեմինար պարապմունքների անցկացման և տեղական մասնագետների վերապատրաստման նպատակով:

          ՀՀ Առողջապահության նախարարության կազմակերպչական մեթոդական աշխատանքների, ինչպես նաև նպատակային ծրագրերի շրջանակներում` ԵԴԱԻ կազմակերպել է Հայաստանի տարբեր շրջաններ շարժական բժշկական թիմերի այցեր` մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով: Հազարավոր երեխաներ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն, բուժում և համապատասխան ուղեգրումներ` մանկական ոլորտի առաջատար մասնագետների մոտ:

          «Համայնքի ենթակառույցների զարգացման, համայնքային և մարզային բուժաշխատողների գիտելիքների և մասնագիտական հմտությունների բարելավման ծրագիր», իրականցվել է Արմավիրի մարզում` «Սի.Օ.Էյ.Էֆ. Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հետ համագործակցությամբ, 2005թ.: ԵԴԱԻ կողմից, ոլորտի առաջատար մանկական մասնագետների ներգրավմամբ, մշակվել է «Մանկաբուժության ձեռնարկ» և «Մանկական հասակի ամենատարածված հիվանդությունների վարման ուղեցույցներ»–ի փաթեթ: Փորձարկվեց աշխատանքային տեղում վերապատրաստման դասընթացի մոդելը, որն էլ հետագայում իրականցվում է այլ շրջաններում կազմակերպվող սեմինարների ժամանակ:

          2018-2019թթ.-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ հակագործակցությամբ իրականացվեց Երևանի, Կոտայքի և Գեղաքունիքի մարզերի դպրոցական բուժքույրերի վերապատրաստման ծրագիր: Հատուկ դպրոցական բուժքույրերի համար ստեղծվել է համապարփակ ուսումնական մոդուլ և ձեռնարկ:

          2019թ.-ին ԵԴԱԻ մասնագետների կողմից իրականացվեց EUTEACH «Դեռահասների առողջություն և զարգացում» դասավանդողների համար միջազգային դասընթաց, ԱՀԿ փորձագետների հետ համատեղ, որին հաջորդեց ուսուցողական դասընթացը տեղացի բուժաշխատողների համար:

          ԵԴԱԻ կանոնավոր կազմակերպում և իրականացնում է Երևանում և մարզային արտագնա կոնֆերանսներ, սեմինարներ, վարպետության դասընթացներ` մանկական բժիշկների, բուժքույրերի, հարբժշկական մասնագետների, դպրոցական անձնակազմի և հանրության համար: Հաշվի առնելով Հայաստանի մարզերում մասնագիտացված օգնություն ստանալու առկա դժվարությունները` կազմակերպվում է մասնագիտական խմբերի այցելություններ Հայաստանի մարզեր և ԼՂՀ` երեխաների խորհրդատվությունների և առաջնային և երկրորդային օղակի բժիշկների համար դասընթացների իրականցման նպատակով:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել