ԵԴԱԻ գործունեությունն այս ոլորտում միտված է Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, զարգացման խանգարումներով երեխաների առողջական վիճակի բարելավմանը և հասարակության մեջ ինտեգրմանը` վաղ միջամտության ծրագրերի իրականացման, զարգացման հապաղումներով երեխաներին սպասարկող անձնակազմի գիտելիքների խորացման և Հայաստանի մարզերում վերականգնողական կենտրոնների հիմնադրման միջոցով։

«Առողջ սկիզբՀայաստանում հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագիր,  2006 – 2013թթ.:

          Իրականացվել է «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ` Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության (ԴԱՆԻԴԱ) հովանավորությամբ, Արմավիր, Գեղարքունիք և Տավուշ մարզեր, 2006-2013թթ.

          Ծրագրի շրջանակում ստեղծվել են Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոններ (ԵԶՎԿ) Արմավիր և Իջևան քաղաքներում, վերապատրաստվել են կենտրոնների բազմամասնագիտական թիմերը: Բուժաշխատողների և հարակից մասնագետների համար ստեղծվել է ուսումնական նյութերի համապարփակ փաթեթ, ներառյալ «Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքները» դասագիրքը, «Երեխայի զարգացման խանգարումները և վերականգնման հիմունքները» ձեռնարկը, ուսուցողական մոդուլներ վերականգնողական թիմերի համար, լուսավորչական նյութեր ծնողների համար: Զարգացման հապաղումների հայտնաբերման և վաղ միջամտության ուղեգրումները բարելավելու նպատակով թիրախ շրջանների բուժաշխատողները վերապատրաստվել են երեխայի զարգացման խանգարումների ուղղությամբ: ԵԶՎԿ-ներում ներդրվել է հատուկ կարիքներով երեխաների հայտնաբերման և հսկողության նոր համակարգ, որը հնարավորություն է ընձեռել ճշգրիտ տվյալներ հավաքագրել մանկական հաշմանդամության վերաբերյալ:

          

          2014-2015թթ.-ին ԵԴԱԻ փորձագետները մասնակցել են Թուրքմենստանի “Զարգացման մանկաբուժության և վաղ հայտնաբերման և միջամտության ծառայությունների Ազգային հայեցակարգ” –ի մշակման աշխատանքներին:

          2018-2019թթ.-ին «Հայաստանում երեխաներին մատուցվող վերականգնողական ծառայությունների գնահատում և բարելավում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Արաբկիր» Միացյալ մանկական հիմնադրամի կողմից, ՀՀ ԱՆ հետ համագործակցությամբ, «Արաբկիր» ԲՀ - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի փորձագետների կողմից կատարվեց Հայաստանում գործող մանկական վերականգնողական ծառայությունների կարողությունների արագ գնահատում, գործող ծառայությունների քարտեզագրում, ոլորտի հիմնախնդիրների վերհանում, ՖՄԴ (ICF) հիման վրա երեխաների զարգացման խանգարումների գնահատման, դասակարգման և վարման համար մի շարք գործիքների մշակում, ծառայությունների բարելավման նպատակով առաջարկությունների փաթեթի պատրաստում:

          2019թ. սեպտեմբերի 10-ին անցկացված կլոր սեղան-քննարկման ընթացքում փաթեթը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, մասնագիտական կառույցներին և հասարակական կազմակերպությունների ներկայացվեցին: Քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրները` զարգացման խանգարումներ ունեցող երեխաների իրական կարիքների և լիցենզավորված և փաստացի գործող հաստատությունների կարողությունների անհամապատասխանություն, վերականգնողական անձնակազմի պակաս և նրանց որակավորման համակարգի թերություններ, ստանդարտացված մոտեցումների և վարման գործելակարգերի պակաս, հիվանդների ռեգիստրների բացակայություն և այլ հիմնախնդիրներ:

          

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել