2015թ.-ից Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան և ԵԴԱԻ, Բաց հասարակություններ  հիմնադրամի աջակցությամբ, սկսել է ՀՀ-ում մանկական պալիատիվ օգնության ներդրման ուղղությամբ աշխատանքները: Իրականացվեց Հայաստանում մանկական պալիատիվ խնամքի կարիքների գնահատում, մշակվեց և քննարկվեց «Երեխաների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման» հայեցակարգը, առանձին գործողություններ արտացոլվեցին Երեխաների և դեռահասների առողջության և զրագացման ռազմավարությունում և 2016-2020թթ.-ի գործողությունների ծրագրում։

          Մշակվել է «Մանկական պալիատիվ օգնության (ՄՊՕ) հիմունքները» –հիպերլինկ դնել-ուսուցողական ծրագիր և մոդուլ բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և հարակից մասնագետների համար, իրականացվել է ուսուցողական դասըթնաց, ՄՊՕ թեման ներառվել  է մանկաբույժ-ռեզիդենտների (հետդիպլոմային) և բուժքույրերի (նախադիպլոմային և հետդիպլոմային) ուսուցողական ծրագրերի մեջ:

          2019թ.-ին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և գործընկերների աջակցությամբ իրականացվեցին գործողություններ` ուղղված ՀՀ պերինատալ պալիատիվ օգնության մոտեցումների ներմուծմանը, հղիներին և նորածիններին տրամադրվող օգնության և կյանքի որակի բարելավման հարցերին: Մշակվեց «Պերինատալ պալիատիվ օգնության հիմունքները» ուսումնական նյութ, – դնել լինկ` Պերինատալ pdf ֆայլ, անցկացվեցին սեմինարներ` Երևանի մասնագիտացված բուժհիմնարկների անձնակազմի համար: Կազմակերպվեց աշխատանքային կլոր սեղան-քննարկում` նվիրված մանկական և պերինատալ պալիատիվ օգնության հարցերին, քննարկվեցին մանկական և պերինատալ ծառայությունների ներդրման հեռանկարները։

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել