Դեռահասների առողջության բարելավման ծրագիր, 2005 թվականից առ այսօր:

          ԵԴԱԻ մասնակցել է Դեռահասներին/ երիտասարդներին բարյացակամ առողջապահական ծառայությունների (ԴԲԱԾ) հայեցակարգի մշակմանը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Հանուն ընտանիքի առողջության ՀԿ-ի հետ: Իրականացվել են համատեղ գործողություններ և միջոցառումներ քաղաքականություն մշակողների, առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների հետ, բնակչության իրազեկում, կրթական և լուսավորչական նյութերի մշակում բուժանձնակազմի և երիտասարդների համար դեռահասների առողջությանը վերաբերող խնդիրների շուրջ, ԱՀԿ-ի Դեռահասների առողջություն կողմնորոշիչ ծրագրի տեղայնացում և բուժանձնակազմի վերապատրաստում, ԴԲԱԾ ստանդարտների և չափորոշիչների մշակում, դեռահասների առողջությանը վերաբերող օրենսդրության վերլուծություն և Ազգային ժողովում երիտասարդների առողջության խնդիրների մասին լսումների անցկացում: 2010թ.-ին ԵԴԱԻ մասնակցել է ոլորտի ուսումասիրման և գնահատման աշխատանքներին` իրականցված միջազգային փորձագետի կողմից: Անցկացված հետազոտության արդյունքները արտացոլված են «Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար առողջապահական ծառայությունների ուժեղացում» զեկույցում, որտեղ զետեղվել են ոլորտի զարգացման հեռանկարները և առաջարկները:

          «Դեռահասներին բարյացական ծառայությունների ստեղծում Արմավիրի և Կոտայքի տարաժաշրջանների քոլեջներում» ծրագիրն իրականցվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Երեխաների առողջության պահպանման ասոցիացիայի հետ, 2006թ.: Ծրագրի նպատակն էր Արմավիրի և Կոտայքի տարածաշրջանների քոլեջների ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումը և սեռական ու վերարտադրողական առողջության խնդիրների կանխարգելումը:

          «Հատուկ կարիքներ ունեցող դեռահասների վերարտարդողական առողջության իրազեկության բարձրացում» ծրագիրն իրականացվել է 2013 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում իրականացվել են դասընթացներ Ապարան ամառային ճամբարում գտնվող հատուկ կարիքներ ունեցող դեռահասների հետ, Y-Peer ազգային համացանցի հետ համատեղ: Երևանի 2 դպրոցներում անցկացվել են սեմինարներ ծնողների, ուսուցիչների և աշակերտների հետ, պատրաստվել են տեղեկատվական նյութեր ուսուցիչների, ծնողների և աշակերտների համար:

          «Դեռահասների բարյացակամ առողջապահական, հոգեբանասոցիալական ինտեգրացված ծառայությունների պիլոտային մոդելի ներկայացում Երևանում և մարզերում» ծրագիրն իրականացվեց 2012-2014 թթ.-ին, ՀՀ ԱՆ, ԿԳՆ, ԱՍՀՆ հետ համատեղ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր` հզորացնել դպրոցականներին տրամադրվող ծառայությունները, բարելավել դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, խրախուսել առողջ ապրելակերպը, հոգալ առողջական կարիքները: Հստակեցվել են դպրոցական բուժքրոջ, դեռահասային բժշկի, հոգեբանի, սոց.մանկավարժի գործելակերպերը, աշխատանք է կատարվել Երևանի 2 և Արմավիրի մարզի 1 գյուղական դպրոցի անձնակազմի, աշակերտական և ծնողական խորհրդի հետ, բացահայտվել են առողջության խնդիրներ և վարքի խանգարումներ ունեցող երեխաներ: Դպրոցների անձնակազմը համագործակցել է Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ գտնվող դեռահասներին բարյացկամ կլինիկայի հետ` բացահայտելով և ըստ անհրաժեշտության ուղեգրելով աշակերտներին մասնագիտական  խորհրդատվության:

 

Teenslive․am առաջին  հայալեզու տեղեկատվական պորտալ դեռահասների և երիտասարդների համար։

 

          2015-2016թթ.-ին իրականացվեց 8-11 դասարաններում անցկացվող «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցիչների համար ձեռնարկի վերանայում և լրամշակում: Լրամշակված ձեռնարկը հաստատվեց ԿԳՆ կողմից և վերահրատարակվեց 2018թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ (Ուսուցչի ձեռնարկ` 8-9 և 10-11 դասարանների համար):

          2018-2019թթ.-ին Կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, ԿՏՏԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, իրականացվեցին «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցիչների վերապատրաստումներ` Երևանում և 3 մարզերում:

          2019թ.-ին իրականացվեց դասընթացի մշտադիտարկում Երևանի ընտրված դպրոցներում, որի արդյունքները ներկայացվեցին կլոր սեղանին` դպրոցների տնօրեններին և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին:   

          Այնուհետ իրականացվեցին խորացված գործնական վերապատրաստման դասընթացներ Երևանի «Առողջ ապրելակերպ» դասավանդող ուսուցիչների համար:

          Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվեց նաև դպրոցական բուժքույրերի վերապատրաստում` ուսումնական ծրագրի մեթոդաբանության հարցերի շուրջ:

          2019թ.-ին UNESCO և UNAIDS-ի աջակցությամբ ստեղծվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին 3 հատ կարճամետրաժ ֆիլմեր` ուղղված դեռահասներին և երիտասարդներին

          Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից իրագործված NCD Child նախաձեռնության շրջանակներում 2018թ.-ին իրականացվեցին քրոնիկ ոչ վարակային հիվանդությունների կանխարգելման նպատակով մանկաբույժների իրազեկման և թիրախային դպրոցներում առողջ ապրելակերպի քարոզման աշխատանքներ:

          

Հայտնի է, որ առողջ սնուցումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը ոչ միայն նպաստում են լավ ինքնազգացողության, այլ նաև նվազեցնում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների  (սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ ուռուցքներ) զարգացման ռիսկը: Դրանք կազմում են մեծահասակների հիվանդացության և մահացության ամենամեծ մասնաբաժինը և շատ տարածված են Հայաստանում: Կանխարգելիչ միջոցառումներ դպրոցական և դեռահասային շրջանում նպաստում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը:

ՀՀ–ում առաջին անգամ իրականացվեց Դպրոցականների ճարպակալման հսկողության միջազգային հետազոտությունը (COSI):  2019թ.-ին հետազոտվել են 7 տ. շուրջ 3800 աշակերտներ: Տվյալների վերլուծությունը նախատեսված է 2020թ.-ին:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել