ՄԱՆԿԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա» (ՄԲՀԱ)  Հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2007թ.` միավորելով երեխաների առողջության ոլորտում աշխատող տարբեր մասնագետներին: 

 

Ասոցիացիայի խորհրդում ներկայացված են առաջատար մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ և նեղ մասնագետներ, երեխաների և դեռահասների ոլորտում գործող առողջապահության կազմակերպիչներ, բժշկական համալսարանի դասախոսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Մեր մասին

Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման հիմնախնդիրների լուծմանը հետևյալ ուղղություններով.

  • Աջակցություն որակյալ բուժօգնության կազմակերպմանը և տրամադրմանը։
  • Մասնակցություն ուղեցույցների, գործելակարգերի, մեթոդական նյութերի մշակմանը։
  • Առողջապահության համակարգի տարբեր մակարդակներում աշխատող բուժանձնակազմի շարունակական բժշկական կրթություն և զարգացում (ՇՄԶ)։
  • Աջակցություն երեխաների և դեռահասների առողջության ոլորտին առնչվող ազգային քաղաքականության մշակմանը, շահերի պաշտպանություն։
  • Մանկաբուժական ոլորտում գիտական հետազոտությունների, վերլուծական աշխատանքերի, դիտարկումների խրախուսում։
  • Միջազգային համագործակցություն:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Մանկաբուժական ազգային կոնֆերանսներ.

Խոշորագույն մանկաբուժական գիտաժողովներ` միջազգային մասնակցությամբ իրականացվել են 2008, 2010, 2012, 2014, 2016, 2018թթ: Կոնֆերանսներին մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ Առողջապահության նախարարությունը, Երևանի Մ.Հերացու անվան Պետական բժշկական համալսարանը: Յուրաքանչյուր կոնֆերանսին մասնկացել է 400-450 մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, մանկական վիրաբույժ և նեղ մասնագետներ Հայաստանի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից: Կոնֆերանսի բանախոսների շարքում Հայաստանի և արտերկրյա առաջատար մասնագետներ (Շվեյցարիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից): 

«Մանկաբուժական դպրոց» մանկաբույժների, մանկական մասնագետների և ընտանեկան բժիշկների համար.

Իրականացվում են ՀՀ ԱՆ հովանու ներքո` յուրաքանչյուր տարի, 2008թ.–ից ի վեր: Մասնակցիների թիվը ըստ տարիների. 2008թ.` 45; 2009թ.` 65, 2010թ.` 43, 2011թ.` 172, 2012թ.` 175, 2013թ` 244, 2014թ.` 180, 2015թ.` 189, 2016թ.` 242, 2017թ.` 200, 2018թ.` 230, 2019թ.` 184: Հարյուրավոր բժիշկներ Երևանից և ՀՀ մարզերից ունեցել են հնարավորություն ունկնդրելու մանկաբուժության առավել արդիական հարցերին նվիրված դասախոսություններ, որոնք ներկայացվել են Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մանկական մասնագետների կողմից: Ասոցիացիան ամեն տարի իրականացնում է տարբեր ուսուցողական միջոցառումներ, որոնք հավաստագրվել են ՀՀ ԱՆ ՇՄԶ կրեդիտներով, համագործակցելով «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և առաջատար մանկական բուժհաստատությունների հետ: 

Ուղեցույցների, այլ մեթոդական նյութերի մշակում.

Մշակվել և հաստավել են երեխաների միզուղիների ինֆեկցիաների վարման, մուկովիսցիդոզի ախտորոշման ուղեցույցներ, թոքաբորբերի և տոնզիլիտների վարման մեթոդական ձեռնարկները և ուղեցույցները, այլ թեմաներով ուղեցույցներ: Ուսուցողական միջոցառումենրի շրջանակներում բուժաշխատողներին տրամադրվում են տարբեր թեմաներով կլինիկական ուղեցույցներ, նոր տեղեկատվություն և հանձնարարականներ: 

Մանկաբուժական լրատուի հրատարակում.

Լրատուն ամփոփում է մանկական հիվանդությունների ախտորոշման և վարման նորագույն, ապացուցողական հենքի վրա հիմնված  ոտեցումները: Յուրաքանչյուր թեմայի վերջում ներկայացվում է թեստ` գիտելիքները ստուգելու նպատակով: Հրատարակվում է Ուորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ: 

Արտագնա սեմինարներ և հիվանդ երեխաների խորհրդատվություններ Հայաստանի մարզերում.

Ասոցիացիան կանոնավոր իրականացնում է արտագնա դասախոսություններ և սեմինարներ առաջնային և երկրորդային օղակի բժիշկների համար բոլոր մարզերում: Հաշվի առնելով Հայաստանի մարզերում մասնագիտացված օգնություն ստանալու առկա դժվարությունները` Ասոցիացիան կազմակերպում է մասնագիտական խմբերի կանոնավոր այցելություններ Հայաստանի մարզեր: Անցած տարիների ընթացքում զննվել է շուրջ 3500 երեխա: 

Գիտական աշխատանքների, վերլուծությունների, դիտարկումների խրախուսում.

Ասոցիացիան կանոնավոր մասնակցում է մանկաբուժության ոլորտում ընթացող և պլանավորվող գիտական աշխատանքերի քննարկումներին: 

Աջակցություն քաղաքականության մշակմանը.

2010 և 2011թթ.-ին Ուորլդ Վիժն Հայաստանի «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում ՄԲՀԱ և ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից իրականացվել է մարզային մակարդակում նորածիններին և երեխաներին տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիությանը նպաստող խնդիրների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություն` մարզային մասնագետների և ՀԿ-ների ներգրավմամբ: 2012-2013թթ.-ին Ուորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ «Բարձրացնել մասնագետների դերը և երեխաներին ցուցաբերվող մանկաբուժական ծառայությունների որակը» ծրագրի շրջանակներում` ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ և Աոցիացիայի կողմից պատրաստվել է Հայաստանում երեխաների առողջության արդիական խնդիրների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և հետազոտում, Լոռվա և Շիրակի մարզերում կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ` ՀՀ ԱՆ, Երևանի և մարզերի առաջատար կլինիկաների մասնագետների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկվել են ոլորտի ներկայիս խնդիրները և Ասոցիացիայի դերը մանկական բնակչության առողջությանն ուղղված քաղաքականության, ծրագրերի և չափորոշիչների/ ուղեցույցների մշակման գործում: 2015թ.-ից “Բաց հասարակություններ հիմնադրամի” աջակցությամբ ՄԲՀԱ իրականացնում է Հայաստանում Մանկական պալիատիվ օգնության (ՄՊՕ) ներդրման աշխատանքներ: 2015թ.-ին իրականացվել է կարիքների գնահատում, «Երեխաների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման» հայեցակարգի մշակում և քննարկում Կլոր սեղանին 2016թ.-ի: 2017թ.-ին իրականացվել են ՄՊՕ սեմինարներ համապատասխան առողջապահական և սոցիալական խնամքի հաստատությունների անձնակազմերի համար: 2019թ.-ին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և Հայ ակնաբուժական նախագիծ կազմակերպության հետ համագործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, իրականացվեցին գործողություններ` ուղղված ՀՀ պերինատալ պալիատիվ օգնության մոտեցումների ներմուծմանը, հղիներին և նորածիններին տրամադրվող օգնության և կյանքի որակի բարելավման հարցերին: Մշակվեց «Պերինատալ պալիատիվ օգնության հիմունքները» ուսումնական նյութ` ներգրավված մասնագետների համար, անցկացվեցին 2- օրյա սեմինարներ` Երևանի մասնագիտացված բուժհիմնարկների անձնակազմի համար (վերապատրաստվեցին շուրջ 70 բուժաշխատողներ): Կազմակերպվեց աշխատանքային կլոր սեղան-քննարկում` նվիրված մանկական և պերինատալ պալիատիվ օգնության հարցերին, որի շրջանակներում ներկայացվեցին իրականացված գնահատմանարդյունքները, կարիքները և խնդիրները, ներառյալ վարման ընթացակարգերի և ուղեցույցների բացակայությունը, անձնակազմի գիտելիքների և հմտությունների բացերը, ծննդատներում և մանկական բուժհաստատություններում հոգեբանասոցիալական ծառայությունների բացակայությունը: Ոլորտի փորձագետների և քաղաքականություն մշակողների հետ քննարկվեցին մանկական և պերինատալ ծառայությունների ներդրման հեռանկարները: 2018թ.-ին Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի NCD Child բաժնի հետ համագործակցությամբ իրականացվեց ծրագիր (CAF աջակցությամբ)` ուղղված մանկաբույժների և դեռահասների շրջանում իրազեկության բարձրացմանը` առողջ ապրելակերպի խթանման և քրոնիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով: ՄԲՀԱ հանդիսանում է Մոր և մանկան ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպությունների Ալյանսի ակտիվ անդամ:

Միջազգային գործունեություն.

2009, 2012, 2014, 2015թթ.-ին ԼՂՀ-ում անցկացվել են ուսումնագործնական կոնֆերանսներ, վարպետության դասընթացներ և «բաց դռների» օրեր, որոնց շրջանակներում տարբեր մասնագետների կողմից զննվել է ավելի քան 400 երեխա: 2010թ.-ին Վրաստանի Ռեսպիրատոր Ասոցիացիայի հրավերով Ջավախքի շրջանում անցկացվեց համատեղ գիտապրակտիկ կոնֆերանս և երեխաների ընդունելություն, զննվեցին շուրջ 100 երեխաներ: Յուրաքանչյուր տարի միջազգային մասնագիտական ասոցիացիների, Ցյուրիխի Մանկական համալսարանական հիվանդանոցի և այլ գործընկերների, առաջատար մանկական կլինիկաների հետ համատեղ անցկացվում են միջազգային սիմպոզիումներ և ուսուցողական դասընթացներ, որոնց մասնակցում են հարյուրավոր մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, նեղ մասնագետներ և կլինիկական օրդինատորներ: Սկսած 2007թ.-ից Ասոցիացիան կանոնավոր մասնակցում է Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի, Մանկաբուժական միությունների Եվրոպական ակադեմիայի, ինչպես նաև Համաշխարահային մանկաբուժական ասոցիացիայի աշխատանքներին: Ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցում է Միջազգային և Եվրոպական Գլխավոր ասամբլեաների աշխատանքերին, ընդհանուր քաղաքանության մշակմանը, ընտրություններին, Եվրոպական ասոցիացիայի կողմից իրագործվող միջազգային ուսումնասիրություններին:

 

Մեր գործընկերները

ՄԲՀԱ-ի գործունեությանը աջակցում են մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ, դեղագործական ընկերություններ, Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ, առաջատար մանկական հիվանդանոցներ, Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը, Զյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցը: 

 

Կապ մեզ հետ

Ասոցիացիայի նախագահ` Պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան։

Փոխնախագահ / Գլխավոր քարտուղար` Դոցենտ Սերգեյ Սարգսյան։

Փոխնախագահներ` դոցենտ Նիկոլայ Դալլաքյան, պրոֆեսոր Նունե Բաղդասարյան, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանց։

Տնօրեն` Եվա Մովսեսյան։

Քարտուղար` Նաիրա Շահվերդյան։

 

Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.`+374 10 236030
Էլ.փոստ` armpa@yandex.com

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել