ԵԴԱԻ -ն ակտիվորեն մասնակցում է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում քաղաքականության, ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներին: Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարություն և 2016-2020 թթ. գործողությունների ծրագիր:

          «Մոր և մանկան ծառայությունների ենթակառուցվածքների և անձնակազմի գնահատում» ծրագիրն իրականացվել է 2010-2011թ., ՀՀ ԱՆ և Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Վերհանվեցին ներկայիս համակարգի ուժեղ և թույլ կողները, առկա խնդիրները: Առաջարկություններն օգտագործվեցին ոլորտում գործողությունների պլանավորման և քաղաքականության մշակման համար:

 

          2012-2013թթ.-ին Ուորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ «Բարձրացնել մասնագետների դերը և երեխաներին ցուցաբերվող մանկաբուժական ծառայությունների որակը» ծրագրի շրջանակներում ԵԴԱԻ և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվեց Հայաստանում երեխաների առողջության արդիական խնդիրների ուսումնասիրություն, Լոռվա և Շիրակի մարզերում կազմակերպվեցին կլոր սեղան-քննարկումներ` ԱՆ, Երևանի և մարզերի առաջատար կլինիկաների մասնագետների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկվեցին ոլորտի ներկայիս խնդիրները և մասնագիտական ասոցիացիայի դերը մանկական բնակչության առողջությանն ուղղված քաղաքականության, ծրագրերի և չափորոշիչների/ ուղեցույցների մշակման գործում:

          ԵԴԱԻ ատիվորեն մասնակցում է մանկաբուժական կրթության, մանկաբուժական ծառայությունների զարգացման, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող երեխաների որակյալ սպասարկման, նորածնային սկրինինգների, մանկական ռեհաբիլիտացիայի, մանկական պալիատիվ օգնության, օրգանների փոխպատվաստման, դեռահասային բժշկության, առողջ ապրելակերպի և այլ ուղղություններով քաղաքականության և ազգային ծրագրերի մշակմանը և իրականացմանը:

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել