«Արաբկիր» բժշկական համալիրում օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը հիմնադրվել է 2007 թվականին: Բաժանմունքի հիմնական թիմը տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցից: Հիմնադրման պահին բաժանմունքն ուներ ծառայության ղեկավար և 3 բժիշկ-օրդինատոր:

2007 թվականից առայսօր օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը գործում է «Արաբկիր» ԲՀ տարածքում: Բաժանմունքն ունի 5 հիվանդասենյակ: Գործունեության 95%-ը մանկական օրթոպեդիկ վիրահատություններն են,  շատ քիչ ծավալ են կազմում վնասվածք ստացած պացիենտները` 5%:

Այստեղ իրականացվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություններ: Մանկական օրթոպեդիկ խնդիրներով երեխաների մոտավորապես 50%-ը բուժվում են հենց այս բաժանմունքում: Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 320-330 պլանային վիրահատական միջամտություն, ամբուլատոր բուժվում կամ զննվում է 2500-3000 երեխա:

Վիրահատական միջամտություններ են իրականցվում բնածին արատների, ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրների ժամանակ:

Մեծածավալ գործունեություն է իրականցվում նյարդաօրթոպեդիայի բնագավառում, որի շրջանակում բուժվում են մանկական ուղեղային կաթվածով և այլ նյարդաօրթոպեդիկ խնդիրներ ունեցող երեխաներ, ինչպես` օրինակ, ողնուղեղային ճողվածքներով պացինետները և այլն: Արաբկիր ԲՀ-ում բուժվող երեխաների շրջանում բավականին շատ են որևէ համախտանիշով տառապող երեխաները, որոնց մեջ մեծ տեղ են գրավում օրթոպեդիկ խնդիրները:

Ամենահաճախ հանդիպող օրթոպեդիկ ախտաբանություններից են կոնք-ազդրային հոդի բնածին արատը, հոդախախտն ու բնածին ծռաթաթությունը: Այս ուղղությամբ վերջին 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ աշխատանք: Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ առաջատար կլինիկաներում և նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ են ներդրվել:

Հայաստանում «Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է ուսումնական ծրագիր. «Կոնքազդրային հոդի զարգացող հոդախախտի ուլտրաձայնային ախտորոշումը» թեմայով: Կրթական ծրագրին մասնակցել է 40-ից ավելի բժիշկ, ովքեր աշխատում են ծննդատներում: Ներկայում շարունակական գործող այս ծրագիրը նպատակ ունի մեթոդը դարձնել համապետական սքրինինգ Հայաստանում: Այն կօգնի կոնք-ազդրային հոդի զարգացող հոդախախտի ախտորոշումը կատարել վաղ հասակում՝ նորածնային տարիքում, ինչն արդյունավետ կլինի նաև հետագա բուժման կազմակերպման համար:

Այդ փոփոխությունները, վիճակագրական առումով, ակնհայտ են: Ուղիղ 10 տարի առաջ ստացիոնարում բուժվող երեխաների թիվը տարեկան 25 էր: Այսօր կոնք-ազդրային հոդի բնածին հոդախախտով տարեկան բուժվում է 5-6 երեխա:

Տեղի մասնագետների կողմից հաջողվել է Հայաստանում ներդնել բնածին ծռաթաթության բուժման նոր վիրահատական մեթոդ, որն աշխարհում համարվում է ոսկե չափանիշ՝ դա Պոնսետիի մեթոդն է: Այս մեթոդի ներդրումը բերեց նրան, որ քիչ ագրեսիվ բուժման մեթոդով կարողանում ենք ունենալ անհամեմատ լավ արդյունքներ, որը համադրելի է զարգացած երկրների արդյունքներին:

Վիրահատարանն իր հագեցվածությամբ համապատասխանում է եվրոպական կամ ամերիկյան օրթոպեդիկ վիրահատարաններին: Այստեղ կան վերջին սերնդի տեխնոլոգիաները, և նրանց որակը բավարարում է ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Շատ ակտիվ գիտահետազոտական աշխատանքներ են իրականցվում՝ կապված վերոնշյալ ծրագրերի հետ: Վերջին 10 տարիների ընթացքում բաժանմունքն ունեցել է ակտիվ համագործակցություն շվեյցարական ու ավստրիական կլինիկաների և Այովայի համալսարանի (ԱՄՆ) հետ: Բաժանմունքի բժիշկներից 2-ը Եվրոպական մանկական օրթոպեդիկ ասոցացիայի անդամ են և ակտիվ մասնակցում են ամենամյա կոնգրեսներին: Բաժնի բժիշկների կողմից  մի քանի տասնյակ գիտական հոդվածներ կան տպագրված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական ամսագրերում :

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք կարող են դիմել մինչև 18  տարեկան երեխաներ ու նրանց ծնողները:

 

Կապ մեզ հետ

«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +37410 23 60 30, / 12-09
Էլ.փոստ` ortopedia@arabkirmc.am

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Վահե Վիկտորի Յավրյան
մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բաժնի վարիչ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) հավաստագրված վիրաբույժ:


Հմայակ Լյուդվիգի Խաչատրյան
մանկական վնասվածքաբան-օրթոպեդ:


Դավիթ Օնիկի Աբրահամյան
ձեռքի և պլաստիկ վիրաբույժ-կոնսուլտանտ, բժշկական գիտությունների թեկնածու, ԲՆԿ նեոնատալսքրինինգի պատասխանատու, նեյրոմոնիթորինգի մասնագետ:

 

Ազատ խորհրդատվություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:

Ես ուզում եմ քննարկել