Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Էնդոկրինոլոգիայի, հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:
«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և բուժում է տրամադրում էնդոկրին խնդիրներով երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ-ին` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել շաքարային դիաբետով երեխաներին մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության արդյունքում առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով: Ծրագրի շրջանակում հիմնադրվել է Շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը: Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում կազմակերպվող ֆիզիկական և տարբեր այլ զարգացման ու ժամանցային վարժանքների:
Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:
2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով: Բոլոր հայտնաբերված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ «Արաբկիր» ԲՀ-ում:
Մասնագիտացման ոլորտներ
Համագործակություն
Կապ մեզ հետ
«Արաբկիր» բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ․՝ +37410 23 68 80 (11 03)
Էլ.փոստ` info@arabkirmc.am
Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝ արտահիվանդանոցային սպասարկում:
Ես ուզում եմ քննարկել