Էնդոսկոպիկ և այլ հետազոտություններ
- Ստացիոնար ընդունված, ինչպես նաև ամբուլատոր գաստրոէնտերոլոգիան հիվանդների էնդոսկոպիկ հետազոտությունները (վերին և ստորին Էնդոսկոպիա՝ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա բիոպսիաներով; Սկլերոթերապիա; Լիգավորում; Պոլիպէկտոմիա) իրականացվում են էնդոսկոպիկ կաբինետում գաստրոէնտերոլոգ - էնդոսկոպիստների կողմից /ըստ սահմանված գրաֆիկի/: Էնդոսկոպիկ կաբինետի պատասխանատու բժիշկներներն են՝ - էնդոսկոպիստ Ռ.Ա.Դանիելյանը ( էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա /ԷԳԴՍ, կոլոնոսկոպիա, սկլերոթերապիա, լիգավորում, պոլիպէկտոմիա, այլ) և մանկական գաստրոէնտերոլոգ – էնդոսկոպիստ՝ Ա. Հովնանյանը (ԷԳԴՍ, կոլոնոսկոպիա):
- Լյարդի պունկցիոն բիոպսիա` իրականցվում է, հեպատոբիլիար վիրաբույժության մասնագետի կողմից ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պ.Ա. Գեյիկյան/:
- Լյարդի բիոպտատների հյուսվածքաբանական հետազոտում` իրականցվում է հյուսվածքաբանական լաբորատորիայում:
- Ռադիոլոգիական հետազոտություններ`
- Ուլտրաձայնային
- Որովայնի խոռոչի և հետորովայնամզային օրգանների
- Դրունքային (պորտալ) համակարգի անոթների դոպլեր հետազոտություն
- Ռենտգեն`ստամոքս աղիքային համակարգի, այդ թվում հեղուկ և այլ կոնտրաստ նյութերով (օդ, բարիումի սուլֆատ):
- Համակարգային շերտավորում
- Ընդհանուր լաբորատոր թեստեր` արյան, մեզի, կղանքի ընդհանուր կլինիկական, բիոքիմիական, մանրեաբանական և այլ:
- Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հատուկ ախտորոշիչ լաբորատոր թեստեր`
- t-TGA IgA (արյան հյուսվածքային տրանսգլուտամինազային IgA դասի հակամարմիններ)՝ Ցելիակիա հիվանդության ախտորոշման համար
- Արյան իմուն բորբոքային ոչսպեցիֆիկ և սպեցիֆիկ ցուցիչների որոշում (Ig G,M,A; ANA; C3,C4 և այլ) իմուն/աուտոիմուն բորբոքումը ախտորշելու համար
- Stool-Ag test (կղանքային անտիգեն թեստ), Շնչական Թեստ՝ Helicobacter pylori հայտնաբերման համար
- Ստամոքսի բիոպտատի ցանքս Helicobacter pylori հայտնաբերման և հակաբիոտիկների հանդեպ զգայունությունը որոշելու համար
- Stool elastase test (կղանքային էլաստազա թեստ )՝ ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկիայի որոշում
- Calprotectin-ի քանակական որոշումը կղանքում՝ աղիների բորոբոքման աստիճանը գնահատելու համար
Լրացուցիչ հատուկ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում համագործում ենք Երևան ք. և ՌԴ լիցենզավորված ախտորոշիչ լաբորատորիաների հետ ընդհանուր հիմունքներով: